Կլոդ Դեբյուսի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Արշիլ Դեբյուսի (ֆրանսերեն՝ Achille-Claude Debussy; 1862թ. օգոստոսի 22, Սեն-Ժերմեն-ան-Լե, Փարիզի մոտ — 1918 թ. մարտի 25, Փարիզ), ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ: Նրա երաժշտական ոճը հաճախ անվանվում է իմպրեսիոնիզմ՝ եզրույթ, որը նա երբեք չի ընդունել: Նրա երաժշտությունը միջանկյալ դիրք է զբաղեցնում ուշ ռոմանտիկ երաժշտության և 20-րդ դարի մոդեռնիզմի միջև: Առավել հայտնի ստեղծագործություններն են «Պելեաս և Մելիզանդա» օպերան (բեմադրվել է 1902 թ, Փարիզ), «Բաքոսի հետկեսօրյա հանգիստ» սիմֆոնիկ պռելյուդը (1894), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզները (1905), պռելյուդներ դաշնամուրի համար և այլն: