Տիխոն Խրեննիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Khrennikov.jpg

Խրեննիկով Տիխոն Նիկոլաևիչ (մայիսի 28, 1913, Ելեց - օգոստոսի 14, 2007, Մոսկվա), ռուս խորհրդային կոմպոզիտոր և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973

1936 թ.-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1961 թ.-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր 1966-ից)։ 1948 թ.-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության գլխավոր (1957 թ.-ից՝ առաջին) քարտուղար։ Գրել է օպերաներ («Փոթորկի պահին», բեմադրվել է 1939 թ.-ին, 2-րդ խմբագրություն՝ 1952, «Ֆրոլ Սկոբեև», 1950, «Մայրը», բեմադրվել է 1957 թ.-ին և այլն), օպերետներ («Սպիտակ գիշեր», 1965 և այլն), «Մեր բակը» մանկական բալետը (1970)։ Արժանացել է լենինյան (1947), ԽՍՀՄ պետական մրցանակների (1942, 1946, 1952, 1967

Գրականություն[խմբագրել]

  • Mapтинов И.И., Tихон Хренников, M., 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png