Սոցիալիստական աշխատանքի հերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական պարգև, գերազանցության բարձրագույն աստիճան։ Սոցիալիստական աշխատանք հ-ի կոչում շնորհվում է այն անձանց, ովքեր ցուցաբերել են աշխատանքային հերոսություն, առանձնապես ակնառու նորարարական գործունեությամբ զգալի ավանդ մուծել հանրային

Serp i molot.jpg

արտադրության արդյունավետության բարձրացման գործում, աջակցել ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի վերելքին, ԽՍՀՄ-ի հզորության ու փառքի աճին։ Սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի 1938դեկտեմբերի 27-ի հրամանագրով՝ որպես պատվավոր կոչում։ ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1940մայիսի 22-ի հրամանագրով Սոցիալիստական աշխատանքի հ-ին հատուկ տարբերելու նպատակով սահմանվել է «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալը։ Սոցիալիստական աշխատանքի հ-ի կոչում շնորհվում է ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների ընդհանուր կանոնադրությամբ (1979) սահմանված կարգով։ Սոցիալիստական աշխատանքի հ-ին հանձնվում է նաև ԽՍՀՄ բարձրագույն պարգեը՝ Լենինի շքանշան և ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության շնորհագիր։

Ս․ ա․ հ․, կրկին աշխատանքային հերոսություն ցուցաբերելու համար, կարող է վերստին պարգեատրվել Լենինի շքանշանով և «Սուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով։ Նրան միաժամանակ հանձնվում է ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության շնորհագիր։ Սոցիալիստ, աշխատանքի կրկնակի հերոսի, ինչպես նաև Սովետական Միության հերոսի և Սոցիալիստական աշխատանքի հ-ի կոչումներին արժանացածի ծննդավայրում կամ, ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության որոշմամբ, այլ վայրում անգնեցվում է նրա բրոնզե կիսանդրին։ ՀՍՍՀ-ում Սոցիալիստական աշխատանքի հ-ի կոչման է արժանացել 218 մարդ (1984), այդ թվում՝ 40 կին։ Ակադեմիկոսներ Վ․ Հ․ Համբարձումյանը, Ա․ Հ․ Սիկոյանը և ինժեներ Ս․ Գ․ Քոչարյանցը սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս են։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png