Դմիտրի Շոստակովիչ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
Դմիտրի Շոստակովիչ (ռուսերեն՝ Дмитрий Дмитриевич Шостакович, Սեպտեմբեր 25, 1906 - Օգոստոս 9, 1975) - Լեհական ծագումով Ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ։
Բովանդակություն |
[խմբագրել] Ընդհանուր հայացք
«Որպեսզի պարզ դառնա մեր երկրի պատմությունը՝ 1930–1970–ական թթ., բավական է լսել Շոստակովիչի սիմֆոնիաները» («Մոսկովսկիե նովոստի»)։ Մստիսլավ Ռոստրոպովիչը Շոստակովիչի երաժշտությունը համարում էր «Ռուսաստանի գաղտնի պատմություն»։ Դիմիտրի Շոստակովիչը 20–րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորներից է և հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության վրա։ Իր ստեղծագործական կյանքում անդրադարձել է գրեթե բոլոր երաժշտական ժանրերին։
[խմբագրել] Կենսագրությունը։Վաղ տարիք
Դիմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 25–ին Սանկտ–Պետերբուրգում։ Ընտանիքում նա երեք երեխաներից մեկն էր, ուներ իրենից տարիքով մեծ և փոքր երկու քույր։ 1915 թ.–ին Շոստակովիչը ընդունվում է Մարիա Շիդլովսկու կոմերցիալ Գիմնազիա։ Այդ ժամանակ էլ ստանում է իր առաջին լուրջ երաժշտական տպավորությունները։ Ռիմսկի–Կորսակովի «Հեքիաթ Սալթան Թագավորի մասին» օպերան լսելուց հետո երիտասարդ Շոստակովիչը որաշում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Առաջին դաշնամուրի դասերը Կոմպոզիտորը ստանում է մորից։ Մի քանի ամիս պարապելուց հետո ընդունվում է այն ժամանակ հայտնի մանկավարժ Իգնացիա Գլյասերայի մասնավոր երաժշտակաան դպրոց։ 1919 թ–ի ամռանը երիտասարդ երաժշտին է լսում Ալեքսանդր Գլազունովը, որը չափազանց բարձր է գնահատում Շոստակովիչի կոմպոզիտորական ընդունակությունները։ Նույն թվականի աշնանը Շոստակովիչը Ընդունվում է Պետրոգրադի կոնսերվատորիան։
[խմբագրել] 1920–ականներ
1923–ին Շոստակովիչը ավարտում է Պետերբուրգի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (Լ.Վ. Նիկոլաեվայի դասարան), իսկ 1925–ին՝ կոմպոզիտորական բաժինը (Մ.Օ. Շտեյնբերգի դասարան)։ Որպես դիպլոմայի աշխատանք Շոստակովիչը գրում է իր «Առաջին սիմֆոնիան», որը կոմպոզիտորին բերում է առաջին լուրջ հաջողությունը։ Շոստակովիչը իր երիտասարդ տարիներից մեծ հիացմունք է տածում Ռուբինշտեյնի, Ռախմանինովի և Պրոկոֆևի նկատմամբ, և մտադրվում է վերջիններիս նման շարունակել իր կարիերան, և՛ որպես դաշնակահար, և՛ որպես կոմպոզիտոր։ Սակայն ըստ Կոնստանտին Իգումնովի վկայության, նրա նվագում պակասում էին «զգացմունքն ու ուժը»։ 1927–ին «Շոպենի անվան առաջին միջազգային մրցույթում» Շոստակովիչը արժանանում է դիպլոմի։ Այստեղ ժյուրիի անդամներից դիրիժոր Բրունո Վալտերը նկատում է դաշնկահարի արտասովոր ընդունակությունները (Շոստակովիչը ի թիվս այլ ստեղծագործությունների, մրցույթում կատարում էր նաև սեփական ստեղծագործությունները)։ Բրունո Վալտերը՝ ծանոթանալով կոմպոզիտորի առաջին սիմֆոնիայի հետ, անմիջապես խնդրում է պարտիտուրան փոխանցել իրեն Բերլին և նույն թվականի աշնանը, կատարելով սիմֆոնիան, Շոստակովիչին բերում է առաջին հաջողությունը։ 1927թ.–ին Շոստակովիչի կյանքում տեղի է ունենում երկու նշանակալի իրադարձություն։ Առաջին. Լենինգրադ է ժամանում Ալբան Բերգը՝ իր «Վոցցեկ» Օպերայի պրեմիերայի առթիվ։ Սա մշակութային խոշոր իրադարձություն էր Լենինգրադում։ Շոստակովիչը՝ լսելով այս օպերան, մտահաղանում է իր «Քիթ» օպերան։ Երկրորդ. Շոստակովիչը ծանոթանում է Իվան Սոլերտինսկու հետ, որի միջոցով ծանոթանում է ժամանակի շատ ու շատ խոշոր արվեստագետների հետ։ Այսպես. Սովորելով Հինդեմիտի Kammermusik No.2–ը (Op.36) («թիվ 2 կամերային երաժշտությունը»), Շոստակովիչը ստեղծում է իր առաջին դաշնամուրային կոնցերտը (որտեղ շեփորը նույնպես հանդես է գալիս, որպես մենակատար գործիք)։ 1920–1930 թթ կոմպոզիտորը ստեղծում է իր երկրորդ ու երրորդ «փորձարարական» սիմֆոնիաները (երկուսում էլ օգտագործում է երգչախումբ)։
[խմբագրել] 1930–ականներ
«Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից» (« ռուս. Леди Макбет Мценского уезда») Օպերան Ըստ Լեսկովի առակ, (Գրել է 1930–1932թթ, բեմադրվել է Լենինգրադում 1934թ) Սկզբում ընդունվում է հիացմունքով, և կատարվում է մեկուկես տարի, սակայն անսպասելիորեն քննադատվում է թերթերում («Շիլփոթ երաժշտության փոխարեն», «Պրավդա», 28 հունվարի, 1936թ.) և հանվում է Ռեպերտուարից։ Նույն 1936 թվականին պետք է կայանար Շոստակովիչի 4–րդ սիմֆոնիայի պրեմիերան։ Այս սիմֆոնիան նախորդներից տարբերվում էր իր մոնումենտալությամբ և կրում էր իր ժամանակի շունչը՝ իր մեջ ընդգրկելով ողբերկական պաթոս և գրոտեսկ, լիրիկական և ինտիմ էպիզոդներ։ 4–րդ սիմֆոնիան նախանշում էր կոմպոզիտորի նոր, ավելի հասուն ստեղծագործական ճանապարհւ։ Սակայն կոմպոզիտորը՝ լավ ըմբռնելով իր ժամանակը, դեկտեմբերյան պրեմիերայից առաջ դադարեցրեց սիմֆոնիայի նվագախմբային փորձերը՝ հասկանալով, որ երկրում սկսվում է պետական տեռոր։ Այն ժամանակ, երբ գրեթե ամեն օր մտավորականներ էին ձեռբակալվում, այս սիմֆոնիայի կատարումը կնշանակեր ձեռնոց նետել իշխանությանը։ Չորորդ սիմֆոնիան առաջին անգամ կատարվեց միայն 1961 թ.–ին՝ ստեղծումից 25 տարի հետո։
1937–ի մայիսին Շոստակովիչը վերջացնում է իր 5–րկ սիմֆոնիան։ Այս սիմֆոնիան տարբերվում էր նախորդ «նորարարական» սիմֆոնիաներից իր դրամատիկ ոճով, հերոսականությամբ և նոր շնչով (չնայած արտաքինից պահպանում էր դասական սիմֆոնիայի քառամաս ձևը՝ սոնատային ալլեգրո, սկերցո, ադաջիո և ֆինալ՝ հաղթական տրամադրություններով)։ Իր հինգերրորդ սիմֆոնիան Շոստակովիչը մեկնաբանում էր, որպես «Սովետական կոմպոզիտորի պատասխանը՝ կուսակցության արդարացի քննադատությանը»։ Պրեմիերայից հետո «Պրավդայում» լույս տեսած գովասանական հոդվածում 5–րդ սիմֆոնիայի որակվում է, որպես «Սիմֆոնիկ երաժշտության մեջ սոցիալական ռեալիզմի օրինակ»։ Իշխանությունների հետ հարաբերություննրեը ժամանակավորապես բարելավվում են, սակայան այդ պահից սկսած Շոստակովիչի կյանքը ձեռք է բերում երկճյուղ բնույթ՝ մի կողմից ամեն կերպ չգժտվել իշխանությունների հետ, մյուս կողմից՝ մշտապես պահպանել անհրաժեշտ անկախությունը։ 1937–ից Շոստակովիչը դասավանդում է Լենինգրադի կոնսերվատորիայում (1939–ից ՝դասախոս)։
[խմբագրել] 1940–ականներ
Մեծ հայրենական պատերազմի սկզբում Շոստակովիչը սկսում է աշխատանքը 7–րդ սիմֆոնիայի վրա, որը հետագայում անվանվում է «Լենինգրադյան»։ Առաջին անգամ կատարվում է 1942 մարտին մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Երևանում։ 1942թ.–ի օգոստոսի 9–ին 7–րդ սիմֆոնիան կատարվում է Լենինգրադում՝ բլոկադայի պայմաններում։
Մեկ տարի անց ստեղծվում է 8–րդ սիմֆոնիան։ Ստեղծագործություն, որում պատկերվում են պատերազմի սարսափները, իշխանությունների ոճիրները, ժողովրդի հերոսականությունը, անհատի հույզերը։ Այս սիմֆոնիան աչքի է ընկնում իր խոհափիլիսոփայական մտքի մեծ թափով։ 1943–ին կոմպոզիտորը տեղափոխվում է Մոսկվա, և միչև 1948 թ. դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա ուսանողներից էին Ռ. Բունինը, Գ. Սվիդորովը, ինպես նաև հայասզգի Կարեն Խաչատրյանը։ Այս ընթացքում Շոստակովիչը ավելի շատ ստեղծագործում է կամերային երաժշտության ժանրում (դաշնամուրային կվինտետ (1940), դաշնամուրային տրիո (1944), լարային քառյակ թ.2 (1944), թ.3 (1946), թ.4 (1949)։ 1945–ին, պատերազմի ավարտից հետո, Շոստակովիչը գրում է իր 9–րդ սիմֆոնիան, որը կրում է գրոտեսկային ոճ՝ շրջապատող աշխահի հանդեպ՝ իրոնիկ մոտեցումնով։ Սիմֆոնիան արժանանում է լուրջ քննադատության, որովհետև պատերազմում հաղթելուց հետո իշխանությունները Շոստակովիչից սպասում էին մոնումենտալ–հերոսական և հաղթական տրամադրությամբ սիմֆոնիա։ 1948 թվականից Շոստակովիչի հանդեպ սկսվում են մեծ ճնշումներ։ Ստալինյան հրահանգի համաձայն՝ այն է կարգոկանոն հաստատել ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունում, իրենց զբաղեցրած դիրքերից ազատվում են մի շարք կոմպոզիտորներ, այդ թվում Շոստակովիչը, Պրոկոֆևը և Խաչատրյանը։ Նրանք մեղադրվում էին «Ֆորմալիզմում», որն այդ ժամանակ ԽՍՀՄ–ում ամենատարածված մեղադրանքն էր։ Սակայն նունիսկ ուժեղ ճնշման ընթացքում Շոստակովիչի ստեղծագործական բեղունությունը շարունակվում է։ 1948–ին գրվում է առաջին ջութակի կոնցետը (պրեմիերան՝ 1955թ.)
[խմբագրել] 1950–ականներ
Շոստակովիչը հրավիրվում է Լայպցիգ, որպես Բախի անվան միջաազգային մրցույթի Ժյուրիի անդամ։ Վերադառնալով՝ Շոստակովիչը հղանում և ստեղծում է իր դաշնամուրային 24 Պրելյուդները և ֆուգաները՝ հարգանքի տուրք մատուցեոլով մեծ կոմպոզիտորին և իր «Լավ տեմպերացված կլավիրին»։ Խրուշչյովյան ձնհալի ժամանակ Շոստակովիչը, ինչպես և իր ժամանակակիցները ստանում են որոշակի ստեղծագործական ազատություն։ 1950–ականների երկրորդ կեսին Շոստակովչի ստեղծագործությունը ստանում է համեմատաբար լավատեսական բնույթ (6–րդ լարային քառյակ (1956), Երկրորդ դաշնամուրային կոնցերտ (1957), Օպերետտա «Մոսկվա-Չերյոմուշկի». Միաժամանակ կոմպոզիտորը զբաղվում է «պատմական–սիմֆոնիկ» երաժշտությամբ՝ 1957–ին ստեղծելով 11–րդ սիմֆոնիան և այն անվանելով «1905 թիվը», շարունակում է ստեղծագործել գործիքայի կոցներտի ժանրում, գրում է թավջութակի առաջին կոնցերտը (1959)։ Այս տարիներին սկսվում է Շոստակովիչի մերձցումը իշխանությունների հետ։ 1957թ.–ին նա դառնում է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ Նույն թվականին ընդունվում է ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության շարքերը։
[խմբագրել] 1960–ականներ
1961–ին Շոստակովիչը շարունակում է իր «պատմական սիմֆոնիայի ժանրը», և, որպես «1905 թվականի» շարունակություն, ստեղծում է 12–րդ սիմֆոնիան («1917 թիվը», Լենինի հիշատակին)։ Այս ծրագրային սիմֆոնիայով Շոստակովիչը մոտենում է կինոերաժշտության ժանրին (Մասնավորապես, նույն լեյտմոտիվը կրկնվում է սիմֆոնիայի բոլոր 4 մասերում էլ)։ Պատկերվում է Պետրոգրադի տեսարանը, Լենինի հյուղակը Ռազլիվ լճի ափին, և հոկտեմբերյան իրադարձությունները։
1962–ին ըստ Եվգենի Եվտուշենկոյի «Բաբի Յար» պեմի (որն անդրադառնում է ռուսական անտիսեմիտիզմին), գրում է իր 13–րդ սիմֆոնիայի առաջին մասը՝ Բասի, երգչախմբի և օրկեստրի համար, հետագայում ավելացնում է ևս 4 մաս՝ պատկերելով ժամանակի ռուսական կյանքը և ոչ հեռու անցյալի պատմությունները։ 1960–ականների վերջին Շոստակովիչի երաժշտությունը վերագտնում է իր խորը խոհափիլիսոփայական բնույթը։ 11–րդ և 12–րդ լարայի քառյակները (1966, 1968), երկրորդ թավջութակի (1966) և երկրորդ ջութակի (1967) կոնցերտները, Ջութակի և դաշնամուրի սոնատան (1968, Դավիթ Օյսրախի 60 ամյակի առթիվ), վոկալ ստեղծագործություններն ըստ Ալեքսանդր Բլոկի, կրում են տագնապալից, թաղծոտ և խոհափիլիսոփայական բնույթ։ 14–րդ սիմֆոնիայով (1969) Շոստակովիչը խախտում է դասական սիմֆոնիայի բոլոր չափանիշները։ Այստեղ նա օգտագործում է կամերային նվագախումբ, բաս և սոպրանո։ 11 մասանի սիմֆոնիայում հնչում են Ապոլիների, Ռիլկեի Կյուխելբեկերի և Լորկու պոեզիաների ռուսերեն թարգմանությունները։ Սրանց ընդհանրությունը խորհրդածությունն է մահվան մասին։ Որաշ քննադատներ 14–րդ սիմֆոնիային տալիս են «աթեիստական ռեքվիեմ» անվանումը։
[խմբագրել] 1970–ականներ
Ստեղծվում են Վոկալ ցիկլերը ըստ Ցվետայեվայի և Միքելանջելոյի, 13–րդ (1967–1970), 14–րդ (1973), և 15–րդ (1974) լարային քառյակները։ 1971–ի ամռանը Շոստակովիչը ավարտում է իր վերջին՝ 15 –րդ Սիմֆոնիան (որտեղ առկա են սերիական երաժշտության տարրեր)։ Սիմֆոնիայի պրեմիերան կայանում է 1972 թ.–ի հունվարի ութին։ Շոստակովիչի վերջին ավարտուն ստեղծագործությունը հանդիսնաւոմ է Ալտի և Դաշնամուրի սոնատան։ Կյանքի վերջին տարիների Կոմպոզիտորը տառապում է թոքերի քաղցկեղից։ Դիմիտրի Շոստակովիչը վախճանվում է 1975 թ.–ի օգոստոսի 9–ին։ Հուղարկավորվում է Մոսկվայի «Նովոդևիչյան» գերեզմանատանը։
[խմբագրել] Երաժշտությունը
Վաղ Տարիքում Շոստակովիչը ազդվել է Մահլերի, Բերգի, Ստրավինսկու, Պրոկովևի, Հինդեմիտի և Մուսորսկու երաժշտություններից։ Սերտելով դասական և ժամանակակից երաժշտություն, Շոստակովիչը շատ արագ ձեռք է բերում սեփական երաժշտական լեզուն։ Շոստակովիչի երաժշտությունը 20–դր դարի երաժշտության գագաթն է։ Նա ամենից առաջ հայտնի է սիմֆոնիկ երաժշտության և լարային քառյակի ժանրում։ Ի տարբերություն Սիմֆոնիաների, որոնք գրվել են կոմպոզիտորի ամբողջ կյանքի ընթացքում՝ որոշակի շրջաններով, լարային քառյակների մեծ մասը գրվել են կյանքի վերջին տարիներին։ Շոստակովիչին ամենամեծ ճանարումն են բերել Հինգերորդ, յոթերորդ, ութերորդ սիմֆոնիաները, 8–րդ և 15–րդ լարային քառյակները, առաջին ջութակի և առաջին թավջութակի կոնցերտները։ Շոստակովիչի երաժշտությունը կրել է տարբեր կոմպոզիտորների ազդեցությունը, մասնավորապես տեսանելի է Յոհան Սեբաստիան Բախի ազդեցությունը՝ ֆուգաներում և պասակալիաներում, Բեթհովենի՝ ուշ շրջանի կվարտետներում, Մահլերի՝ սիմֆոնիաներում։ Շոստակովիչը հմայված էր հատկապես Մուսորգսկու երաժշտությամբ և նրա «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա» օպերաների համար գրել է նոր Օրկեստրովկաներ։ Մուսորգսկու ազդեցությունը հատկապես նկատելի է «Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից» օպերայում, 11–րդ սիմֆոնիայում, ինչպես նաև սատիրիկական սծեղծագործություններում։
[խմբագրել] Շոստակովիչի տուն–թանգարանը Սանկտ–Պետերբուրգում
2006թ.–ին Սանկտ Պետերբուրգի «Մարատի» փողոց հ.9 հասցեի երեք սենյականոց բնակարանում բացվել է Շոստակովիչի տուն–թանգարանը։ Շոստակովիչը այդ բնակարանում ապերլ է 1914–1933 թթ. ուսանողական տարիներին։ Թանգարանում պահպանվում են անձնական իրեր, նամակներ, նկարներ, համերգների աֆիշներ, թերթերի հոդվածներ ևն։ Թանգարանը հանդիսանում է Պետերբուրգի թատերական թանգարանի մասնաճյուղ։
[խմբագրել] Շոստակովիչը և Հայաստանը
Շոստակովիչը ամբողջ կյանքում սերտ կապերի մեջ է եղել հայաստանի և հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի հետ։ Նրա ուսանողներից էր Ղազարոս Սարյանը։ Շոստակովիչը բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան։ Մի քանի տարի հանգստացել և ստեղծագործել է Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը, որտեղ այժմ տեղադրված է մեծ կոմպոզիտորի հուշատախտակը։
[խմբագրել] Հիմնական ստեղծագործությունները
- 15 Սիմֆոնիա
- Օպերաներ «Քիթ», «Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից», «Իգրոկի» (ավարտել է Քշիշտոֆ Մեյերը)
- Օպերետտա «Մոսկվա, Չերյոմուշկի»
- Բալետներ «Ոսկե դար», «Բոլտ», «Սվյետլի Ռուչեյ» (ռուս. «Светлый ручей»)
- 15 Լարային Քառյակներ
- Դաշնամուրային կվինտետ
- 6 Գործիքային կոնցերտներ (երկուական դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար)
- Ռոմանսներ և պիեսաներ Ձայնի և դաշնամուրի ու ձայնի ևՍիմֆոնիկ Օրկեստրի համար
- Երաժշտություն «Հասարակ մարդիկ» (ռուս. «Простые люди») ֆիլմի համար։
[խմբագրել] Արտաքին հղումներ