Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)
| Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր) | |
![]() |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | մայիսի 12, 1921 |
| Վախճանված | հոկտեմբեր 5, 2012 |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, մանկավարժ |
| Գործիքներ | դաշնամուր |
| Գործունեություն | 1948-2012 |
-
Այս հոդվածը կոմպոզիտորի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար, այցելեք Էդուարդ Միրզոյան։
Էդուարդ Միքայելի Միրզոյան (Մայիսի 12, 1921, Գորի, Վրաստան - Հոկտեմբերի 5, 2012, Երևան) - հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ։
Բովանդակություն |
Կենսագրությունը [խմբագրել]
Էդվարդ Միրզոյանի հայրացուն՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Միրզոյանը (1888 թ., Թիֆլիս – 1958 թ., Երևան), կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ էր: 1908-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1921-ին՝ կոնսերվատորիան: Գրել է հիմնականում կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օպերային պատկերներ, երգեր («Տոնածառ ջան, տոնածառ», «Ծիտիկի երգը» և այլն):
Էդվարդ Միրզոյանը 1941 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Վ. Տալյանի ստեղծագործական դասարան), 1946–48 թթ-ին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թ-ից՝ պրոֆեսոր): Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե...», «Երազ տեսա» և այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը: Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և Անընդհատ շարժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը: Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է: Հայրենասիրական շնչով են տոգորված «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար: Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար» («Առավոտ», «Մարիամ» և այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար, և այլ գործեր: Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական` «Փլուզում», 1959 թ., «Քաոս», 1974 թ., «Հեղկոմի նախագահը», 1977 թ., «Աքսորական դ 011», 1979 թ., «Խաչմերուկի դեղատունը», 1988 թ., վավերագրական` «Այսօր արևոտ օր է», 1975 թ., բոլորը՝ Հայֆիլմ): Միրզոյանի աշակերտներից են կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: 1956–91 թթ-ին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թ-ից՝ պատվավոր), 1977 թ-ից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թ-ից՝ պատվավոր) նախագահ:
Պարգևներ [խմբագրել]
Միրզոյանը պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի» (1971 թ., Բուլղարիա), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (երկուսն էլ՝ 2001 թ.), «Պետրոս Մեծ» (2005 թ., Գերմանիա) շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացու (1998 թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006 թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006 թ.), «Եկատերինա II» (2006 թ., ՌԴ) մեդալներով, արժանացել ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի (1988 թ.):
Հիշատակ [խմբագրել]
2013 թվականի հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության հանրային խորհուրդը որոշում է կայացրել` Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանել Էդվարդ Միրզոյանի անունով[1]:
Ստեղծագործությունները [խմբագրել]
- Ասում են թե... ռոմանս Ավետիք Իսահակյանի խոսքերով 1939թ.
- Երազ տեսա ռոմանս 1941թ.
- Հայրենիքն է կանչում խմբերգ1941 թ.
- Սիմֆոնիկ պարեր 1947 թ.
- Տոնական նախերգանք 1947 թ.
- Լարային կվարտետ 1947 թ.
- Սիմֆոնիա լարային նվագախմբի և լիտավրների համար 1962թ.
Կինոֆիլմերի երաժշտություն [խմբագրել]
- Երբ քեզ հետ են ընկերներդ 1959 թ.
- Այսօր արևոտ օր է 1971 թ.
- Հեղկոմի նախագահը 1977 թ.
- Աքսորական N 011 1978 թ.
