Ղազարոս Սարյան
| Ղազարոս Սարյան | |
| Ծնված | սեպտեմբերի 30, 1920 |
|---|---|
| Վախճանված | Կաղապար:Մահվան ամսաթիվ |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, մանկավարժ |
Ղազարոս Մարտիրոսի Սարյան;1920 սեպտեմբերի 30, Դոնի Ռոստով- մայիսի 27 1998, Երևան, Հայաստան: Սովետահայ կոմպոզիտոր և մանկավարժ, Մարտիրոս Սարյանի որդին:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
1934-1938թթ սովորել է Երևանի պետական կոնսերվատորիային կից Ս.Վ.Բարխուդարյանի և Վ.Գ.Տալյան դասարանում, այնուհետ Մոսկվայի Գնեսենի անվան պետական երաժշտական ուսումնարանում, որտեղ եղել է Վ.Յ.Շեբալինի աշակերտը: Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է: 1950թ ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան կոմպոզիցիայի դասարանը, ուսուցանել է Ա.Ն.Ալեքսանդրովի և Դ.Դ.Շոստակովիչի մոտ: Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում կոմպոզիցիա և գործիքավորում 1960-1986 –ռեկտոր,պրոֆեսոր,1986- կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ: Դասավանդել է մի շարք հայ հայտնի կոմպոզիտորների, որոնց թվում Տիգրան Մանսուրյանը: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ-1955-1956
[խմբագրել] Կոչումներ և պարգևներ
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ 1972
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 1990
- Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակ 1983
[խմբագրել] Հիմնական ստեղծագործություններ
- Գործիքային
- Սիմֆոնիկ պոեմ(1950); «Սիմֆոնիկ պատկերներ» (1956);Ադաջիո և պար լարայինների համար (1957); Հանդիսավոր ուվերտյուրա (1957); Սերենադ (1959); “Հայաստան”(1966); Համերգ ջութակի և նվագախմբի համար (1973); Սիմֆոնիա (1980); Պասսակալյա (1994)
- Կամերային ստեղծագործություններ
- Երկու սոնատ դաշնամուրի վիոլոնչելիայի համար (1948,1989);երկու լարային կվարտետ(1949,1986); Արիա և տոկատա ջութակի և դաշնամուրի համար (1966);
- Դաշնամուրի համար Պար (1955); «Պապիկի երազ» (1970) երեք պոստլյուդիա (1990)
- Կինոֆիլմերի համար երաժշտություն, երգեր և այլն
[խմբագրել] Գրականություն
- Берко М. Лазарь Сарьян. — М., 1994.