Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան-ից)
Տես նաև Մարտիրոս Սարյան
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ.-ի նոյեմբերի 26-ին` նկարչի կենդանության օրոք: Տուն-թանգարանի հավաքածուի համար հիմքն են հանդիսացել Սարյանի նվիրաբերած իր 50 ստեղծագործությունները: Այսօր տուն-թանգարանի հավաքածուում ներկայացված են նկարչի ստեղծագործության բոլոր հիմնական փուլերը` ուսանողական աշխատանքներից մինչև կյանքի վերջին տարիների ստեղծագործությունները։ [1] Թանգարանի մշտական ցուցադրությանն են ներկայացված այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են "Ջրհորի մոտ. Շոգ օր", "Ինքնադիմանկար", "Քայլող կինը", "Գիշերային բնանկար", "Եգիպտական դիմակներով նատյուրմորտ", "Արևելյան ծաղիկներ", "Երեք հասակ" ինքնադիմանկարը, ինչպես նաև կյանքի վերջին կտավը՝ "Հեքիաթ" գեղանկարը: