Քննարկում:Դմիտրի Շոստակովիչ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնդրում եմ Ձեզ, ոչ թե Մահլեր, այլ Մալեր։ Դա տառացի սխալ թարգմանություն է գերմաներենից։ Շնորհակալ եմ։ Երաժշտական արվեստի մագիստրոս՝ Արփի Սամվելյան։

Երկու տարբերակին էլ հանդիպել եմ։ Նախընտրում եմ գրել «Մահլեր», որովհետև «Մալերը» հայերենում արտասանվում է կարճ Ա–ով. իսկ պետք է արտասանել «Մաալեր»։ Գերմաներենի արտասանության մեջ վերջի ԵՐ տառերը արտասանվում են համարյա Ա–ի նման՝ գործնականում «ՄԱաԼԱ»։ Ինչևէ։ Օրտար լեզուների անունները փոխառելու հարցում կարծեմ գոյություն ունեն որոշակի կանոններ՝ համաձայն որոնց էլ «Մահլերը» ըստ իս գերադասելի է (Դրա մասին առանձին ակնարկ կա Լևոն Հախվերդյանի «Զրույցներ հայոց լեզվի մասին» գրքում, եթե հետաքրքիր է)։--Alex_alex 14:08, 28 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]
Եթե գերադասելին մի կողմ թողնենք, ապա ըստ ՀՍ Հանրագիտարանի Մահլեր է։ Չգիտեմ, խորհրդային կարգերի անկումից հետո, այդ ազգանունը Ֆրոյդի կամ Այնշտայնի նման փոփոխություն կրե՞լ է։ Եթե նոր աղբյուրներ կան, խնդրում եմ նշեք։ --beko 16:25, 28 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]
Ռուսական վիքիից բոլոր ֆոտոները տեղադրեցի այստեղ։ Եվ մի վիդեո։ Ֆոտներից մեկը ցուց չի տալիս, ինչի՞ց կլինի։ Նման խնդրի էլի եմ բախվել։ Երբ այլ վիքիների ֆոտոն մեզ մոտ ցույց չի տալիս։ Իսկ վեդեոն պետք է թարգմանել։ Ո՞վ կօգինի։ --Alex 22:02, 23 Օգոստոսի 2010 (UTC)[reply]

Ողջույն Alex, ֆոտոների պահով ասեմ, որ եթե չեն երևում, ուրեմն դրանք վիքիպահեստում բեռնված չեն, ուղղակի միայն ռուսական կամ այլ վիքիում են բեռնվել։ Դա պարզելու համար կարող ես ֆոտոյի վրա քլիք անել, երբ նկարի էջը բացի, նայիր էջի ներքևում Global file usage, եթե մենակ մի վիքիի է հղվում, ուրեմն վիքիպահեստում չկա(չբացելու պարագայում)։6AND5 11։56, 25 Օգոստոսի 2010 (UTC)

Դա իրոք այդպես է: Որ հարցը լուցվի, պետք է ուղղակի նմանատիպ պատկերը բեռնել նաև Հայերեն Վիքիպեդիա: Իսկ եթե ֆայլի ունի ազատ լիցենզիա (այսինքն չի պաշտպանում հեղինակային իրավունքով կամ այն թույլ է տալիս մեզ օգտագործել պատկերը), ապա ցանկալի է բեռնել ֆայլը Վիքիպահեստ:
Իսկ ինչ վերաբերվում է տեսանյութին, ապա եթե բացել խմբագրման էջը, կարելի է տեսնել, որ դրա կաղապարը դեռ թարգմանված չե՝


{{Listen
| Имя_файла = ShostakovichRadio1941.ogg
| Название = Сообщение Шостаковича о написании седьмой симфонии
| Описание = Ленинград, радиопередача 1941 года
}}

--Պանդուխտ 12։12, 25 Օգոստոսի 2010 (UTC)

Ֆոտոյի հարցը պարզ է։ Ուրմեն կբեռնեմ մեր վիքիպեդիա։ Վիքիպահեստ բեռնելը չգիտեմ ոնց է արվում, կնայեմ։ Իսկ տեանյութի չթարգմանված լինելը ես գիտեի։ Դու կարո՞ղ ես թարգմանել։ Ձեռքի հետ ինձ էլ սովորեցրու, եթե շատ ջանջալ չէ։ --Alex 19:54, 25 Օգոստոսի 2010 (UTC) Վայյ, չէի նկատել, որ արդեն թարգմանել ես, շատ շնորհակալ եմ։--Alex 19:56, 25 Օգոստոսի 2010 (UTC)[reply]
Եվս մի հարց։ ՏեղեկաքարտԿՈՄՊՈԶԻՏՈՐ կա՞ թարգմանված։ ես չգտա, ստիպված տեղադրեցի ՏԵՂԵԿԱՔԱՐՏ ՆԿԱՐԻՉ և փոփոխեցի։ Նաև չափսերը շատ մեծ են։ Հնարավոր չէ՞ միքիչ փոքրացնել։ --Alex 20:30, 25 Օգոստոսի 2010 (UTC)[reply]
Կա Կաղապար:Տեղեկաքարտ երաժիշտ։--beko 20:52, 25 Օգոստոսի 2010 (UTC)[reply]

Բեկոյի փոփոխություները[խմբագրել կոդը]

ՍանկՏ պետերբուրգի Տ-ն ջնջվել է, ինչպես նաև Մահլերի Հ-ն։ Դրանք ստուգված փոփոխություննե՞ր են։ Առաջինի դեպքում Տ-ով տարբերակը ինձ ավելի ճիշտ է թվում։ Գուուգլում նույնպես ավելի շատ արդյունքներ է բերում։ --Alex_alex 12։11, 8 Հունվարի 2011 (UTC)

Ողջույն մի քանի բան էի փոխել, որոնց թվում հեռացրել էի Սանկտ Պետերբուրգի մեջտեղի գծիկը, որը ավելորդ է և այս մեկի հետ ջնջել էի տ-ն։ Եթե ուշադիր նայես հոդվածի մյուս բազմաթիվ Սանկտ Պետերբուրգներից ոչ մեկի տ-ն չեմ հեռացրել։ Ինչ վերաբերվում է Մահլերին ապա այս խմբագրման սկզբում գրել էի, որ ՀՍՀ-ում էլ Մահլեր է, պարզապես ճշտեցի ըստ Գուստավ Մալեր հոդվածի։ Կարող ենք Մահլերի հոդվածը վերանվանենք հղումը Մալերին թողնելով։--beko 12:45, 8 Հունվարի 2011 (UTC)
Շատ լավ։ Ինձ թվաց դու ճշտել ես, որ առանց Տ-ի է գրվում։ Մահլերի հարցում պետք է վերջնական ճշտել, թե որն է ավելի տարածված։ Անձամբ ես ինչպես վերևում էլ գրել եմ, կողմ եմ Հ-ով տարբերակին։ Ըստ իս հայերենի տառադարձությունը Հ պահանջում է։ --Alex_alex 12:58, 8 Հունվարի 2011 (UTC) ՀԳ մնացած բոլոր փոփոխությունները, հոդվածներին հղումներ տալը ևն, բոլորն էլ նկատել եմ, շնորհակալություն--Alex_alex 12:59, 8 Հունվարի 2011 (UTC)
Կարծում եմ, որ Մահլերն ավելի ճիշտ է --Rob 17:22, 8 Հունվարի 2011 (UTC)

Ծննդյան թիվը աջ կողմում, նկարի տակ ակնհայտորեն սխալ է