Վիլհելմ Կյուխելբեկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիլհելմ Կարլովիչ Կյուխելբեկեր (1797-1846), ռուս գրող, դեկաբրիստ։ Ծագումով՝ գերմանացի։ 1825 թվականի դեկտեմբերի 14-ին Պետերբուրգում դեկաբրիստների ապստամբության ժամանակ իշխան Միխայիլ Պավլովիչի վրա կրակելոլ համար դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է տաժանակրությամբ։ 1820-ական թվականներին քաղաքացիական պոեզիայի դիրքերից Կյուխելբեկերը հանդես է եկել սենտիմենտալիստների դեմ («Վերջին տասնամյակի մեր՝ հատկապես քնարական պոեզիայի ուղղության մասին», 1824, հոդված, «Արգոսցիներ», 1822—25, ողբերգություն, «Հռենոսյան ընկերներին», 1821, բանաստեղծություն և այլն)։ Բանտարկության և աքսորի շրջանի ստեղծագործություններում Կյուխելբեկերը հավատարիմ է իր երբեմնի իդեալներին («էլեգիա», 1832, «Ցակուբովիչի մահվան առիթով», 1846), թեև երբեմն նկատվում են միայնության և դատապարտվածության մոտիվներ («Հոկ տեմբերի 19-ը», 1838, բանաստեղծություն, «Պրոկոֆի Լյապունով», 1834, ողբերգություն)։ Գրել է նաև «Վերջին Կոլոննան» (1832—42) վեպը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png