Լեոշ Յանաչեկ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոշ Յանաչեկ (Leoš Janáček, 1854թ. հունիսի 3, Խուկվալդի, Ավստրո-Հունգարիա – 1928թ. օգոստոսի 12, Օստրավա, Չեխոսլովակիա) — չեխ երգահան, երաժշտագետ-ազգագրագետ և մանկավարժ: Գրել է բազմաթիվ գործիքային և վոկալ ստեղծագործություններ: Նրա «Ենուֆա» (Jenůfa, (1894-1903), «Կատյա Կաբանովա» (Káťa Kabanová, 1919-1921, ըստ Ալեքսանդր Օստրովսկու "Ամպրոպը" պիեսի), «Փոքրիկ աղվեսի արկածները» (Příhody lišky bystroušky, 1921-1923), «Մակրոպուլոսի դեղամիջոցը» (Več Makropulos, 1923-1925, ըստ Կարել Չապեկի) Մեռյալ տնից (Z mrtvého domu, 1927-1928, ըստ Դոստոևսկու համանուն վեպի) օպերաները պատկանում են 20-րդ դարի երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործությունների թվին: