Հուգենոտներ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուգենոտներ (ֆր.՝ Les Huguenots), ֆրանսիացի երգահան Ջակոմո Մեյերբերի օպերա հինգ գործողությամբ: Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակ՝ Էժեն Սկրիբ: Սյուժեն վերցված է 16-րդ դարի երկրորդ կեսի Ֆրանսիայի պատմությունից, երբ կաթոլիկների և հուգենոտների միջև կրոնական պատերազմ էր ընթանում: Օպերայի առաջին ներկայացումը կայացել է 1836 թ. փետրվարի 29-ին Փարիզում՝ արժանանալով ջերմ ընդունելության: Շուտով այն բեմադրվել է Եվրոպայի այլ երկրներում:

«Հուգենոտները» ֆրանսիական «մեծ օպերայի» ժանրում գրված ստեղծագործության վառ օրինակ է: Օպերան համարվում է Մեյերբերի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս մերթ ընդ մերթ բեմադրվում և ձայնագրվում է: