Մանոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանոն (ֆր.՝ Manon), ֆրանսիացի երգահան Ժյուլ Մասնեի օպերա հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Անրի Մելիակի և Ֆիլիպ Ժիլի ըստ ֆրանսիացի գրող աբբա Պրևոյի «Ասպետ դը Գրիեի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վիպակի (1731)։ Օպերայի առաջնախաղը կայացել է Փարիզի «Օպերա-կոմիկ» թատրոնում 1884թ. հունվարի 19-ին։