Ռեչիտատիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեչիտատիվ (իտալերեն՝ recitativo - recitare - արտասանել բառից), ֆիքսված երաժշտական կարգի և կանոնավոր ռիթմիկայի պահպանմամբ բնական խոսքին մոտեցող վոկալ երաժշտության տեսակ: Կիրառվոմ է օպերաներում, օրատորիաներում և կանտատներում: 17-18-րդ դդ. առանձնանում են ռեչիտատիվի հետևյալ տեսակները՝ «չոր ռեչիտատիվ» (կլավեսինի ուղեկցությամբ) և նվագակցային ռեչիտատիվ (զարգացած նվագախմբային ուղեկցությամբ): Ռեչիտատիվ ինտոնացիաներ են հանդիպում և երգերում ու գործիքային երաժշտության մեջ: