Ստանիսլավ Մոնյուշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ստանիսլավ Մոնյուշկո

Ստանիսլավ Մոնյուշկո
Հիմնական տվյալներ
Ծնվել է մայիսի 5, 1819
գ. Ուբել (այժմ գոյություն չունի), Մինսկի մոտ
Մահացել է հունիսի 4, 1872
Վարշավա
Ժանրեր Դասական երաժշտություն
Մասնագիտություն Կոմպոզիտոր, խմբավար

Ստանիսլավ Մոնյուշկո (լեհերեն` Stanisław Moniuszko, բելառուսերեն` Станіслаў Манюшка, 1819, մայիսի 5, գ. Ուբել (այժմ գոյություն չունի) Մինսկի մոտ — 1872, հունիսի 4, Վարշավա), բելառուսական և լեհական կոմպոզիտոր, խմբավար։

Լեհ հոր և հայուհի մոր զավակ։ Մայրը՝ Ելիզավետա (Էլժբետա) Մաջրսկան, եղել է արդյունաբերող, ծնունդով կոստանդնուպոլսեցի Յան Մաջարսկու (Հովհաննես Մաջարյանց) դուստրը, հայրը՝ Չեսլավ Մոնյուշկոն, եղել է մինսկցի կալվածատեր[1][2]։ Երաժշտության առաջին ուսուցչուհին եղել է մայրը։ 1827-40-ին երաժշտական կրթություն է ստացել Վարշավայում, Մինսկում, Բեռլինում։ 1838-ին հրատարակել է «Երեք երգը»` Ադամ Միցկևիչի խոսքերով։ 1948-50-ին բնակվել է Վիլնյուսում, 1858-ին դարձել Վարշավայի «Վելկի» թատրոնի խմբավար։ 1964-ից եղել է Երաժշտական ինստիտուտի պրոֆեսոր։ Գրել է 15 օպերա, 50 դաշնամուրային պիես, վեց կանտատ, վեց պատարագ, լարային երկու կվարտետ, նախերգանքներ, վոդևիլներ, խմբերգեր, ռեքվիեմ, օպերետ։ Հիմնադրել է լեհական ազգային («Հայկ», 1848) և բելոռուսական («Գեղջկուհին», բեմադրվել է 1852-ին, Մինսկում) օպերաները։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. А. П. Грицкевич, Армянская мануфактура в Белорусии в конце XVIII в., «Լրաբեր հասարակական գիտությունների», 1967, թիվ 4, էջ 53։
  2. «Przeglad katolichki», Warszawa, N 3731, 1985, էջ 5։
  3. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Ե., Զանգակ-97, 2002, էջ 190։