Յակոպո Պերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jacopo Peri 1.jpg

Յակոպո Պերի (իտալ.՝ Jacopo Peri, մականունը՝ Երկարամազ (իտալ.՝ Zazzerino) (1561թ. օգոստոսի 20 - 1633թ. օգոստոսի 12), իտալացի երգիչ և կոմպոզիտոր։ Օպերայի՝ իբրև նոր ժանրի, և գործիքային նվագակցությամբ մոնոդիայի՝ իբրև նոր ոճի հիմնադիրներից։ Փիլիսոփաների և բանաստեղծների խմբակի՝ «Ֆլորենտական կամերատի» մասնակից։ 1592-ին Յակոպո Կորսիի հետ գրել է պատմականորեն առաջին «Դափնե» օպերայի երաժշտությունը (բանաստեղծ Օ. Ռինուչչինիի տեքստով, բեմադրվել է 1597 - 98, Ֆլորենցիա, Պերիի գրած երաժշտական հատվածները չեն պահպանվել)։

Նրա «Էվրիդիկե» օպերան (1600) վաղ շրջանի պահպանված օպերաների ակնառու նմուշներից է։ Պերին կատարել է Օրփեոսի դերերգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png