Անտոնիո Քալդարա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անտոնիո Քալդարա (իտալերեն՝ Antonio Caldara; 1670, Վենետիկ — 1736թ. դեկտեմբերի 28, Վիեննա) — բարոկո դարաշրջանի իտալացի երգահան: Երաժշտության պատմության ամենաբեղուն երգահաններից է. նրան է պատկանում շուրջ 3500 ստեղծագործություն: Գրել է 69 օպերա (Մասնավորապես Մեթաստազիոյի լիբրետտոների վրա), բազմաթիվ եկեղեցական ստեղծագործություններ` մոտետներ, օրհներգեր, օրատորիաներ ("Մարիա Մաղդալենացին Քրիստոսի ոտքերի մոտ" (շուրջ 1700), "Չարչարանքների օրատորիա" ("La Passione di Gesu Cristo Signor Nostro"), կատարվել է 1730, և այլն):