Ռուսլան և Լյուդմիլա (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Շալյապինը Ֆարլաֆի դերում
Ռուսլան և Լյուդմիլա (ռուս.՝ Руслан и Людмила), ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի օպերա հինգ գործողությամբ։ Ռուսերեն լիբրետտոն Վալերիան Շիրոկովի, Կոնստանտին Բախտուրինի, Նեստոր Կուկոլնիկի և այլոց մասնակցությամբ` ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն պոեմի։ Առաջին նգամ կատարվել է 1842թ. դեկտեմբերի 9–ին Սանկտ–Պետերբուրգի Մարիինյան օպերային թատրոնում։
Օպերան համարվում է Գլինկայի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայում էլ ընդգրկված է ռուսական բազմաթիվ օպերային թատրոնների խաղացանկերում։
Գործող անձինք [խմբագրել]
- Սվետոզար, Կիևի մեծ իշխան (բաս)
- Լյուդմիլա, նրա դուստրը (սոպրանո)
- Ռուսլան, կիևյան դյուցազն, Լյուդմիլայի փեսացուն (բարիտոն)
- Ռատմիր, Խազարիայի իշխան (կոնտրալտո)
- Ֆարլաֆ, վարյագ դյուցազն (բաս)
- Գորիսլավա, Ռատմիրի գերուհին (սոպրանո)
- Ֆինն, բարի կախարդ (տենոր)
- Նաինա, չար կախարդուհի (մեցցո–սոպրանո)
- Բայան, երգիչ–վիպասան (տենոր)
- Չերնոմոր, չար կախարդ (առանց խոսքերի)
- Սվետոզարի որդիներ, դյուցազներ, բոյարներ, սպասավորներ և այլն։
Գործողության ժամանակը` հեքիաթային ժամանակներ («վաղուց անցած օրեր»)։ Գործողության տեղը` Կիև ու հեքիաթային տեղեր