Ժյուլ Մասնե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժյուլ Էմիլ Ֆրեդերիկ Մասնե (ֆրանսերեն՝ Jules Massenet; մայիսի 12 1842, Մոնտո, Սենտ-Էթյենի մոտակայքում — օգոստոսի 13 1912, Փարիզ), ֆրանսիացի երգահան: Գրել է 34 օպերա, ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար, բալետային երաժշտություն, 200-ից ավել երգեր և ռոմանսներ: Առավելապես հայտնի են և այսօր էլ տարբեր հաճախականությամբ բեմադրվում են նրա «Հերովդիադա» (Hérodiade, 1881) «Մանոն» (Manon, 1884), «Սիդ» (Le Cid, 1885), «Վերտեր» (1892), «Թայիս» (1894), «Աստվածամոր աճպարարը» (1902), «Դոն Կիխոտ» (1910, գրվել է հատուկ աշխարհահռչակ ռուս երգիչ (բաս) Ֆյոդոր Շալյապինի համար) օպերաները: Մասնեի երաժշտությանը հատուկ է մեղեդային հարստություն, ինչի շնորհիվ այն մեծ ժողովրդայնություն է վայելել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին: