Օրփեոս (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրփեոսը ջութակը ձեռքին

Օրփեոս (L'Orfeo (SV 318), իտալացի երգահան Կլաուդիո Մոնտեվերդիի օպերա (favola in musica) նախախաղով և հինգ գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն` Ալեսանդրո Սորջիի: Սյուժեն հիմնված է առասպելական հույն երգիչ Օրփեոսի Հադեսից իր կնոջը` Էվրիդիկեին փրկելու անհաջող փորձի մասին հյուսված անտիկ առասպելների վրա: Առաջին անգամ բեմադրվել է 1607 թ. փետրվարի 24-ին Իտալիայի Մնտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում: Շնորհիվ իր երաժշտական արժանիքների` օպերան այսօր էլ հաճախ բեմադրվում է: