Կլաուդիո Մոնտեվերդի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիո Մոնտեվերդի (իտալերեն՝ Cláudio Giovánni António Montevérdi, մայիսի 15, 1567 (մկրտման թվականը), նոյեմբերի 29, 1643), նշանավոր իտալացի երգահան, վիոլահար և երգիչ: Գրել է մադրիգալներ (9 հատոր), օպերաներ և հոգևոր երաժշտություն: Հայտնի է հատկապես իր «Օրփեոս» (L'Orfeo,1607), «Ուլիսեսի վերադարձը հայրենիք» (Il ritorno d’Ulisse in patria, 1640) և «Պոպեայի թագադրությունը» (L’Incoronazione di Poppea, 1642) օպերաներով, որոնք այսօր էլ հաճախակի բեմադրվում են աշխարհի օպերային թատրոններում: