Պոպեայի թագադրությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոպեայի թագադրությունը (իտ.՝ L'incoronazione di Poppea), իտալացի երգահան Կլաուդիո Մոնտեվերդիի օպերա (dramma musicale) նախախաղով և երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Ջովաննի Ֆրանչեսկո Բուզինելոյի` հիմնված Ներոնի գահակալությանը վերաբերող հռոմեացի պատմիչների տեղեկությունների վրա (Տակիտոսի «Տարեգրության» 13-16-րդ գրքերը և այլն): Առաջնախաղը կայացել է Վենետիկի Teatro Santi Giovanni e San Paolo թատրոնում 1642-43 թթ. կարնավալային սեզոնի ընթացքում:

Համարվում է պատմական սյուժեի հիման վրա գրված առաջին օպերաներից մեկը, եթե ո'չ առաջինը:

Օպերան համարվում է Կլաուդիո Մոնտեվերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ մեծ հաջողությամբ բեմադրվում է աշխարհի առաջատար օպերային թատրոններում: