Լեոնարդո Վինչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Leonardo Vinci.jpg

Լեոնարդո Վինչի (իտալ.՝ Leonardo (da) Vinci, 1690 (ըստ այլ տվյալների՝ 1696), Ստրոնգոլի, Նեապոլի մոտ - 1730թ. մայիսի 27, Նեապոլ), բարոկկո դարաշրջանի իտալացի կոմպոզիտոր, առավել հայտնի է որպես թվով 25 «բուֆֆա» (կատակերգական) և «սերիա» (ողբերգական) օպերաների հեղինակ։ Նրա կատակերգական օպերաներից աչքի է ընկնում Li zite’ngalera -ն (1722), «օպերա-սերիա» ժանրում գրածներից՝ «Լքված Դիդոնե» (Didone Abbandonata, Հռոմ, 1728) և «Արտաքսերքսես» (Artaserse, Հռոմ, 1730) օպերաները։ Ըստ ասեկոսների մահացելէթունավորումից։