Ջուլիո Մազարինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jules Mazarin.PNG

Ջուլիո Մազարինի (ի ծնե տրված անունը՝ Ջուլիո Ռայմոնդո Մաձարինո կամ Մացարինո (իտալ.՝ Giulio Raimondo Maz(z)arino), ֆրանսերեն՝ Ժյուլ Մազարեն (ֆր.՝ Jules Mazarin), 1602թ. հուլիսի 141661թ. մարտի 9, Վենսեն, Ֆրանսիա), եկեղեցական և պետական գործիչ, կարդինալ։ Ֆրանսիայի առաջին մինիստր 1642—1650 և 1651—1661 թվականներին։ Ստացել է պաշտոնը Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ի կնոջ՝ Աննա Ավստրիացի թագուհու միջնորդությամբ կարդինալ Ռիշելիեի մահից հետո։ Ալեքսանդր Դյումա-հոր «Քսան տարի անց» վեպում գործող անձանցից մեկը։