Ռիշելիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cardinal Richelieu (Champaigne).jpg

Արման դյու Պլեսսի, դուքս դը Ռիշելյիե, կարդինալ Ռիշելիե, «Կարմիր կարդինալ» (ֆրանսերեն՝ Armand-Jean du Plessis, duc de Richelieu; 1585թ. սեպտեմբերի 9, Փարիզ1642թ. դեկտեմբերի 4, Փարիզ), ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող: Պետական քարտուղար 1616 թվականից, կառավարության ղեկավար («թագավորի առաջին մինիստր») 1624 թվականից մինչև իր մահը:

Բովանդակություն

[խմբագրել] Ֆրանսիան 17-րդ դարի սկզբին

Արևմտյան Եվրոպայի պատմության ամբողջ հիմքը 17-րդ դարում կազմում էր կապիտալիզմի զարացումը, դրանից բխող բարեփոխումները, բացարձակ միապետության զարգացումը: Հատուկ այդ ժամանակվան բնորոշ ձևավորվեց նոր հիերարխիա: Հենց այդ ժամանակ էր, որ Ֆրանսիան զբաղեցրեց իր գերիշխող դերը Եվրոպայում: Նույն ժամանակ Ֆրանսիան դասական ֆեոդալիզմից անցում կատարեց դասական միապետության, այսպես կոչված բացարձակ միապետության: Ֆրանսիայի կառավարող վերնախավի վրա ընկավ մի երկար պատրստություն, որը երկիրը պետք է հասցներ համաշխարհային պատմության մեջ ամենադասական հեղափոխությանը: XVIII դարում Ֆրանսիայի դառնալը Եվրոպայի ծաղկման կենտրոն կապված էր հենց XVII դարի հետ: Հենց այս ժամանակ էլ Ֆրանսիայի տնտեսությունը, սոցիալական վիճակը, քաղաքականությունը, մշակույթը հասան իրենց ծաղկմանը Հենրիխ 4-րդի կառավառման 16 տարիների ընթացքում (1594-1610) դարձան ֆրանսիական բացարձակ միապետության ամրապնդման տարիներ: Նա իր կարճատև կյանքի ընթացքում անցել էր ամեն ինչ: Թեև նա բարի թագավոր չէր, ինչհպես նրան հետաայում անվանում էին, սակայն գիտեր, թէ ինչպես ամրապնդել թագավորական իշխանությունը[1]:

[խմբագրել] Ռիշելիեյի կառավարման ժամանակաշրջան

Նրանսիական բացարձակ միապետության ամրապնդման գործընթացը վերջնական ամրապնդման հասավ կարդինալ Ռիշելիեյի կառավարման տարիներին (1624-1642) ով Լուի 13-րդի առաջին նախարարն էր: Հենց նրա կառավարմամբ ավարտվեց նոր կառավարման ռեժիմի կառուցումը, որը օգնեց ևս 150 տարի պահպանել ֆրանսիական թագավորական իշխանությունը: Ռիշելիեյի իսկական անուն էր Արման Ժան դը Պլեայի (1586-1642): Նա կարդինալ էր և գերցոգ: 23 տարեկանում դարձել թր եպիսկոպոս Պուատիեյում գտնվող Լյուսոն քաղաքում: Նա ունեցել է մասնակցություն 1614 թվականի Գլխավոր շտատներում` որպես հոգևորականության ներկայացուցիչ: Արդեն 1624 թվականին Ռիշելիեն մտնում է թագավորական խորհուրդ և 1630 թվականին դառնում է թագավորի առաջին նախարարը: «Պետական մաքիմումի կամ Քաղաքական կտակ»գրքում Ռիշելիեն ներկայացրեց իր քաղաքականության հիմնական ուղղությունները: Այս գիրքը հրապարակվեց միայն նրա մահվանից հետո: Նա իր քաղաքականությունը վարում էր իր փորձի հիման վրա և այն անհրաժեշտության դեպքում փոփոխում էր` կապված ժամանակի արտաքին և ներքին ոժերի փոխհարաբերությունների հետ: Քաղաքական կտակի մեջ Ռիշելիեն ասում է, որ ՙիմ առաջին նպատակը թագավորի հզորությունն է, իսկ երկրոռդ նպատակը թագավոռության հզորությունը: Իր առաջին նպատակներից մեկը Ռիշելիեն դնում էր ամրապնդել հին անվականության առաջնակարգ դիրքերը` նոր բարձրացող ազնվականության նկատմամբ: Թագավորական ազնվականությունը արտահայտում էր ամբողջ ազնվականության շահերը` հանդիսանալով նոր բարձրացող ազնվականության դաստիարակը: Դրանով Ռիշելիեն հաստատում էր իր ասածի իրավացիությունը: Ֆրանսիայում ռեֆորմացիայի ավարտից հետո կաթոլիկների դեմ տարած հաղթանակից հետո նրա գլխավոր նպատակը դարձավ երկրի հարավում ձևավորված Հուգենոտների դեմ, ովքեր ստեղծել էին«պետություն պետության մեջ»:

[խմբագրել] Հուգենոտների դեմ պատերազմ

Հուգեոտների դեմ պատերազմը տևեց ութ տարի (1620-1628)` ավարտվելով նրանց գլխավոր տարածք Լա-Ռոշելի գրավումով, իսկ հաջորդ տարի` 1629 թվականին, ավարտվեցին նրանց իշխանության վերջին շրջանների նվաճումները Լանեդոկի լեռնային մասերում: Նրանց ամրությունների մի մասը ավերվեց, իսկ մի մասն էլ վերցվեց նրանց ձեռքից: Սակայն կողմերը Ալեի (Լանգեդոկի) համաձայնագրի հիման վրա եկան համաձայնության, որ իշխանությունը հրապարակի ողորմության էդիկտ, որը կպաշտպանի Նանտի էդիկտը, ինչը կրոնական ազատության երաշխիք էր տալիս: Ֆրանսիայում պատերազմը Հաբսբուրգների դեմ հանգեցրեց բյուջեի դեֆիցիտի, իսկ ծախսերը գնալով աճում էին: Դրա հետ միասին կռավարությունը պայքար սկսեց անհնազանդ ազնվականների դեմ, որոնց ամրոցները փակվեցին, կախաղանի սպառնալիքի տակ վերջ տրվեցին ազնվականների մեջ տեղի ունեցող դուելներին: Իշխանության կենտրոնական ապարատում ավելի ու ավելի էր մեծանում պետական քարտուղարների դերը, որին հակառակ իրենց դիրքերը կորցնում էին արյան արքայազները, ովքեր նախկինի պես մտնում էին «Թագավորական մեծ խորհրդի»մեջ։ «ՙԹագավորական մեծ խորհուրդ»-ն էր իրականացնում երկրում հիմնական հարցերը: Դեռևս 16-ռդ դարում ամբողջ Եվրոպայի գլխին կուտակվեցին սև ամպեր Հաբսբուրգների կաթոլիկական կայսրության կողմից: Կարդինալ Ռիշելիեն երկար էր մտածում կաթոլիկական եկեղեցու կամ ազգային պետության միջև: Երկարատև տատանումներից հետո նա 1630 թվականին ընդունեց որոշում տալ շվոդական ապստամբներին մեծ գումարներ, ովքեր կպայարեն գերմանական կայսրության դեմ: Դրանով, փաստորեն Ֆրանսիան ծածուկ մտնում էր Եռեսնամյա պատերազմի մեջ: Իմիջայլոց Ռիշելիեն ձգտում էր թույլ չտալ ծվեդական կամ գերմանական ապտամբների վերջնական հաղթանակը: Սակայն 1635 թվականին ծվեդների խոշոր անհաջողությունները ստիպեցին Ֆրանսիային մտնել պատերազմի մեջ: Ֆրանսիան պատերազմի մեջ մտավ իսպանական և ավստրիական Հաբսբուրգների դեմ` միաժամանակ հավակնելով նրանց տիրույթների վրա [[Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում: Այդ պատերազմը միանգամից ապացուցեց, որ Ֆրանսիան պատրաստ չէր պատերազմին: 1636 թվականին գերմանացիները մտան Բուրգունդիա, իսկ իսանացիները Պիկարդիա և Գիեն: Իսպանացիների հարձակումները Ֆլանդրիայից սպառնում էին արդեն Փարիզին և միայն կառավարության կողմից արագորեն կազմված օգնական ուժերը կարողացան Փարիզի մոտակայքում` Կորբի բնակավայրում ջախջախել իսպանացիներին և քշել դեպի հյուսիս: Հետագայում պատերազմը ընդանում էր մեծ մարդկային և ֆինանսական կորուստների գնով: Այդ պատճառով էլ սկսվեցին բարձրացվել հարկերը, որը մղեց ժողովրդական զանգվածներին ապստամբության, իսկ դա էլ իր հերթին տարավ նրան, որ զինվորական խմբերը ռազմաճակատից տարվեցին ապստամբությունները ճնշելու համար: 1624-1639թ թվականի Կերսիի, Սանտոնաժի, Պերիգորեի ապստամբությունները թեև հզոռ հարված հասցրին բացարձակ միապետությանը, սակայն նրանք իրենց նպատակը չէին համարում տապալել թագավորական իշխանությունն ու ֆեոդալական տիրապետությունը: Իրականում այդ ապստամբությունները չէին կարող դուրս գալ իրենց պրովինցիաների սահմաններից և գտնել օգնություն ամբողջ երկրով մեկ: Այդ ապստամբությունները տեղի էին ունենում հետևյալ պատճառներով` որևէ հարկի տարածում ինչ-որ պրովինցիայում, ինչ-որ իրավունքի կրճատում և այլն: Բացարձակ միապետության և ազնվականության գլխավոր նպատակներից մեկը այն էր, որ վերականգնեին ու ամրապնդեին կաթոլիկական հավատը: Հոգևոր կյանքի բարձրացման հետ սովորական բնակչության շրջանում բարձրանում էր ազնվականության մշակութային և գիտական մակարդակը:

[խմբագրել] Ռիշելիեյի մշակութային քաղաքականությունը

Ռիշելիեն մեծ ուշադրություն էր դարձնում գիտությանն ու կրթությանը` գտնելով, որ այն անհրաժեշտ է պահել պետության հսկողության տակ: Սակայն պետք էր անել այնպես, որ այն չգնա ոչ անհրաժեշտ ուղղությամբ: Նա ասում էր, որ ՙինչքան հրեշավոր կլիներ մարմինը, եթե ունենար աչքեր մարմնի բոլոր մասերում, այդպիսի հրեշավոր էլ կլիներ պետությունը, եթե նրա բոլոր հպատակները լինեին կրթված՚: Նա գտնում էր, որ պետությանը անհրաժեշտ զինվորը ավելի լավ է դաստիարակվի կոպտորեն, քան թե գիտության նրբություններով: Ռիշելիեն ստեղծեց ֆրանսիական ակադեմիան որտեղ մտան նրան պետքական բանաստեղծներ` Շապլենի գլխավորությամբ: Ռիշելիեյի ժամանակ 1631 թվականին սկսեց լույս տեսնել Ֆրանսիայում առաջին թերթը`«ՙGazette de Franse՚» որը հանդիսանում էր նրա ներքին ու արտաքին քաղաքականության պրոպագանդիստը2: Նա այդ թերթի համար գրում էր հոդվածներ: 1642 թվականին մահացավ Ռիծելիեն, որից հետո 1643 թվականին մահացավ նրա անկամք թագավոր Լուի 13-րդը` թողնելով Ֆրանսիան հնգամյա Լուի 14-ին և նրա մորը` Աննա Ավստրիացուն: Ֆրանսիան այդ ժամանակ համարվում էր Եվրոպայի տարածությամբ (500հազա կիլոմետր քառակուսի) , բնակչությամբ (15մլն մարդ, ոչ ճիշտ դեմոգրաֆիական տվյալներով) ամենակենտրոնացված երկիրը: Առաջին հայացքից Ֆրանսիական ազնվականական քաղաքական կարգը ներքուստ պարզ էր` հոգևորականություն, ազնվականականություն, թագավոր: 17-ռդ դարում բուրժուազիան շահագործող դաս էր համարվում, այդ պատճառով որոշ մերձեցումներ նրանց և ազնվականության միջև բացարձակ միապետության ֆոնի տակ հնարավոր էր: Մինչև Եռեսնամյա պատերամի պայմանագրի կնքումը Ֆրանսիայում պայթեցին իրադարձությունները կապված ֆրոնդայի հետ` մեծագույն ճգնաժամ, որը ցնցեց ամբողջ Ֆրանսիան: Ժատմաբանները ֆրոնդան (բառացի պարսատիք ) բաժանում են երկու էտապի`«հին»կամ«ՙպառլամենտական»ֆրոնդա (1648-1649) և «նոր»կամ «իշխանների ֆրոնդա՚»(1650-1653): Ֆրոնդան սկսվեց նրանից, որ Փարիզի պառլամենտը մի կողմից, ֆինանսական ճնշումից նեղացած«թիկնոցի ազնվականություն՚»-ը մյուս կողմից, Անգլիայի օրինակով 1648 թվականի մայիսի 13-ին հանդես եկավ Մազարինիի ֆինանսական էդիկտի դեմ: Փարիզի պառլամենտւ, որը ներկայացնում էր նաև ամբողջ Ֆրանսիայի պառլամենտը, ուներ միայն դատական իրավունք և պետք է վավերացներ նոր օրենքները, հրաժարվեց վավերացնել նոր դատական պաշտոնները: սակայն դրանից բացի պառլամենտը առաջ քաշեց լայն ռեֆորմների ծրագիր, որը հշեցնում էր Անգլիայում Երկարատև պառլամենտի ծրագիրը: Պահանջում էին ընդունել նոր օրընքներ միայն պառլամենտի համաձայնության դեպքում: Պահանջում էին արգելել ինտենդանտի ինստիտուտը, որը համարում էին թագավորկան տիրանիայի անկառավարելի ագենտներ, ինչը մտցվել էր միայն Ռիշելիեյի ժամանակ և օտար էր Ֆրանսիայի օրենքին և ոգուն: Պահանջվում էր նաև վտարել իշխանությունից ժողովրդին ատելի ֆինանսների կոնտրոլյոր դը Էմերին: Դա համարվեց թագավորական վեհության դեմ ոտնձություն: Սակայն արքունիքը ստիպված էր մաեվրել: Էմերին ուղղարկվեց իր բնակավայր, խոստացան արգելել ինտենդանտներին: Շուտով Ֆրոնդան ակտիվացավ և ձգտեց ծառայեցնել իր սեփական շահերին մասաների դժգոհությունը: Բացարձակ միապետությունը Ֆրանսիայում շարունակում էր հանդես գալ թվացյալ միջնորդի դերում ազնվականության և բուրժուազիայի միջև:

[խմբագրել] Ֆրանսիայի բացարձակ միապետության բնորոշ երևույթները

Բացարձակ միապետության համար 17-րդ դարում բնորոշ էին`

  1. իշխանության ձգտումները բարձրացել արքունիքի եկամուտները` պետական հարկերի ծանրությունը տեղափոխելով առևտրի և արդյունաբերության վրա (դրա հետ միաժամանակ պետք էր ազդել արդյունաբերության աճի վրա, այստեղից էլ պետք էր հովանավորել արդյունաբերական և առևտրական կազմակերպություններին),
  2. փորձել ֆինանսիստների ձեռքից խլոլ նրանց օգուտները, որի հետևանքով անհրաժեշտություն էր առաջանում հենվել այդ ֆինանսիստների վրա, որպեսի ժամանակ առ ժամանակ ամրապնդեր պետական համակարգը,
  3. դա պայքարն էր«թիկնոցի ազնվականության» դեմ, որը տեղ էր գտել պառլամենտում բյուրոկրատիայի դեմ միաժամանակյա պարքարի ընթացքում, ինչպես նաև ինդենտանտների հետ տեղերում[2]:

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Люблинская А.Д., Французский абсолютизм в первой трети XVII в. Ленинград, 1965, էջ 3:
  2. История Франции. T.I.M., 1972, էջ 260
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով