Առևանգում հարեմից
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առևանգում հարեմից (գերմ.՝ Die Entführung aus dem Serail, K. 384), ավստրիացի երգահան Մոցարտի կոմիկական օպերա երեք գործողությամբ: Գերմաներեն լիբրետտոյի հեղինակներն են Քրիստոֆ Ֆրիդրիխ Բրեցները և Գոթլիբ Ստեֆանին: Առաջին անգամ բեմադրվել է 1782թ. հուլիսի 16-ին Վիեննայում, ունեցել է մեծ հաջողություն: Հանդիսանում է Մոցարտի լավագույն ստեղծագործություններից մեկը, ներկայումս հաճախ կատարվում և ձայնագրվում է: