Տիտոսի ողորմածությունը
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Տիտոսի ողորմածությունը» (իտալերեն՝ La clemenza di Tito; K.621), ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկու արարից բաղկացած օպերա իտալերեն լեզվով: Լիբրետտոն՝ Կատերինո Մացցոլայի, ըստ Պյետրո Մետաստազիոյի համանուն լիբրետտոյի և Պյեռ Կորնելի «Ցիննա» ողբերգության: Օպերան գրվել է Լեոպոլդ II-ի՝ Բոհեմիայի արքա թագադրվելու կապակցությամբ: Պրեմիերան կայացել է Պրահայում 1791 թ. սեպտեմների 6-ին՝ արժանանալով հանդիսատեսների ջերմ ընդունելության: