Իդոմենեոս, Կրետեի արքա (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդոմենեոս, Կրետեի արքա կամ Իլիա և Իդամանթես, KV 366, (իտալերեն՝ Idomeneo, re di Creta ossia Ilia e Idamante) — Վ.Ա. Մոցարտի օպերա-սերիա (ըստ հեղինակի բնորոշման` «երաժշտական դրամա», իտալերեն՝ dramma per musica) երեք գործողությամբ, իտալերեն լիբրետտո` Ջամբատիստա Վարեսկոյի: Սա Մոցարտի առաջին հասուն օպերան է, աչքի է ընկնում գործիքավորման վարպետությամբ և փայլուն մեղեդայնությամբ: Պրեմիերան տեղի է ունեցել 1781թ. հունվարի 29 Մյունխենում, արժանացել է ջերմ ընդունելության: Ներկայումս հաճախ բեմադրվում է: