Ֆիգարոյի ամուսնությունը (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիգարոյի ամուսնությունը կամ Խելահեղ օրը (իտալերեն՝ Le nozze di Figaro, ossia la folle giornata), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կոմիկական օպերա (K. 492), որի հիմքում ընկած է ֆրանսիացի գրող Պյեռ Բոմարշեի համանուն կատակերգությունը: Իտալերեն լիբրետտոյի հեղինակը Լորենցո դա Պոնտեն է: Օպերան բեմադրվել է 1786 թ. մայիսի 1-ին Վիեննայի Արքունական թատրոնում (K.K. Theater an der Burg): Համարվում է ավստրիացի երգահանի գլուխգործոցներից մեկը: