Մինոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինոր, լադ, որի հիմքում ընկած է փոքր (մինոր) եռահնչյուն։ Լադային երանգը հակադիր է մաժորին, և այդ հակադրությունը երաժշտության մեջ գեղագիտական կոնտրաստ ստեղծող կարևոր միջոցներից է։ Մինորը դասական տեսք է ստացել 18-րդ դարում (ֆունկցիոնալ հարմոնիայի դարաշրջանում)։ 19-րդ դարի կեսերից մինոր և մաժոր լադերի փոխներթափանցման հետևանքով գոյացել է մինորա-մաժոր միավորված համակարգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png