Ֆագոտ (երաժշտական գործիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը երաժշտական գործիքի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ֆագոտ (այլ կիրառումներ)։
FoxBassoon.jpg

Ֆագոտ (իտալ.՝ fagotto, բառացի՝ խուրձ, հանգույց գերմ.՝ Fagott, ֆր.՝ basson, անգլ.՝ bassoon), փայտափող երաժշտական գործիքների բաս ներկայացուցիչը։

Ստեղծվել է XVI դ. 20 - 30-ական թթ., հնում գոյություն ունեցող բոմբարդայի և այլ բաս գործիքների կատարելագործումից։ Ֆագոտի փողաբերանը նեղ է, այդ պատճառով հնչյունները խուլ են, ռնգային՝ օժտված թավշյա հնչերանգով։ Ձայնածավալը՝ Bi - d2։ Նվագախմբերում մուտք է գործել XVIII դ. կեսերից։ Սիմֆոնիկ, փողային նվագախմբերում հանդես է գալիս որպես բաս գործիք, հաճախ նաև մենանվագում է։

Գոյություն են ունեցել ֆագոտինո (փոքր ֆագոտ, օկտավա բարձր հնչողությամբ), տենոր, ալտ ֆագոտներ։ Կոնտրաֆագոտը չափերով ֆագոտի մեծ տարատեսակն է, հնչում է օկտավա ցածր, շարժունակ չէ, օգտագործվում է շատ թավ հնչյուններ ստանալու նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png