Ազատ հրաձիգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Der Freischütz um 1822.jpg

Ազատ հրաձիգ (գերմ. Der Freischütz) — գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի ռոմանտիկական օպերա (romantische Oper) երեք գործողությամբ: Գերմաներեն լիբրետտոն Իոգան Ֆրիդրիխ Քինդի ըստ Ա. Ապելի և Ֆ. Լաունի նունանուն պատմվածքի: Առաջնախաղը կայացել է 1821թ, հունիսի 18-ին Բեռլինի դրամատիկական թատրոնում` հեղինակի ղեկավարությամբ: Օպերան ընդունվել է մեծ խանդավառությամբ` հաջորդ տարիներին բեմադրվելով Գերմանիայի և Եվրոպայի օպերային հարթակներում:

«Ազատ հրաձիգը» ներդաշնակ ստեղծագործություն է, որը տոգորված է բնական պարզությամբ, որտեղ բարձր զարգացած օպերային ձևերը ազատ ու անկաշկանդ զուգակցվում են ոչ մեծ երգային կառուցվածքների և ժանրային տեսարանների հետ: Օպերային մեծ թարմություն ու յուրօրինակություն է հաղորդում բնության բանաստեղծական պատկերումը, որը ֆոն է ծառայում գործողության ընթացքի համար:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով