Տրոմբոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրոմբոն

Տրոմբոն (իտալ.՝ trombone, < tromba - փող), պղնձյա փողային նվագարան։ Տրոմբոնի պատկերները և նրա մասին հիշատակություններ հանդիպում են XV դարից։ Կազմված է երկար, գլանաձև, երկու անգամ կորված, մոտ 15 մմ տրամագծով փողից (երկարությունը մոտ 3000 մմ է), որն ավարտվում է լայն փողալայնուկով, փողի մյուս ծայրին դրվում է թասաձև մունդշտուկը։ Գոյություն ունի միջին մասը շարժական, այսպես կոչված ցուգտրոմբոն և կափույրիկներով տրոմբոն, որ ստեղծվել է XIX դ. 1-ին կեսին։ Հայտնի է տրոմբոնի 6 տարատեսակ՝ սոպրանոյից մինչև կոնտրաբաս։ Տրոմբոնը հիմնականում նվագախմբային գործիք է։

Ձայնի սկզբունքը
Ինչպես այլ պղնձյա փողային գործիքները այնպես էլ տրոմբոն նվագելու հիմնական սկզբունքը կայանում է շրթունքների դիրքը փոխելով կամ երկար գլանաձև երկու անգամ կործված փողի դիրքը փոխելով այդպիսով փոխելով օդի քանակը, որը մտնում է գործիքի մեջ։ Տրմոբոնն ունի 7 դիրք, որոնք իրարից տարբերվում են կիսատոներով։

Դիրք Տրոմբոնի հիմնական տոնը
I B (սի-բեմոլ)
II A (լյա)
III As (լյա-բեմոլ)
IV G (սոլ)
V Fis (ֆա-դիեզ)
VI F (ֆա)
VII E (մի)

Առավել հայտնի տրոմբոնիստներն են
Վլադիսլավ Բլաժեվիչ Միխայիլի
Գլենն Միլլեր
Ֆրիդրիխ Ավգուստ Բելկե


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png