Դմիտրի Կաբալևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Дмитрий Кабалевский.jpg

Դմիտրի Բորիսովիչ Կաբալևսկի (1904թ. դեկտեմբերի 30 (հին տոմարով` դեկտեմբերի 17), Պետերբուրգ - 1987թ. փետրվարի 14, Մոսկվա), ռուս սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963): Արվեստագիտության դոկտոր (1965), ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1971-ից): ԽՄԿԿ անդամ 1940-ից:

1929-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական, 1930-ին՝ դաշնամուրի բաժինները, 1939-ից՝ նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր: 1952-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար է:

Գրել է օպերաներ («Կոլա Բրյունոն», 1937, 2-րդ խմբ.՝ 1968, լենինյան մրցանակ, 1972, «Տարասի ընտանիքը», 1950, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951, «Կրակի մեջ», 1943, «Նիկիտա Վերշինին», 1955, «Քույրեր», 1969), 4 սիմֆոնիա (1932, 1933, 1934, 1956), կոնցերտներ, սյուիտներ, կանտատներ, «Ռեքվիեմ» մենակատարների, 2 երգչախմբի և նվագախմբի համար (Ռ. Ռոժդեստվենսկու խոսքերով, 1963, Գլինկայի անվ. ՌՍՖՍՀ պետ. մրցանակ, 1966), 2 լարային կվարտետ (№2, 1945, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946), դաշնամուրային պրելյուդներ, կինոնկարների և դրամատիկական ներկայացումների երաժշտություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png