Սուդա (հանրագիտարան)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուդա (հունարեն՝ Σοῦδα, Σουΐδας) — բյուզանդական հանրագիտարան, ստեղծվել և լրացվել է X-XI դդ. ընթացքում: Իր մեջ ներառում է անտիկ հեղինակներից բազմաթիվ մեջբերումներ, տալիս է հույն հայտնի գրողների, քաղաքական գործիչների և սոփեստների հակիրճ կենսագրությունները: Այն պարունակում է նաև X դ. գործածությունից դուրս մնացած որոշ հին հունական խոսքերի բացատրություններ և այլն: Նախկինում կարծում էին, որ «Սուդա»-ն դա հեղինակի անունն է, սակայն այսօր գերիշխում է այն տեսակետը, որ այն հավանաբար առաջացել է հին հունարեն «ամրոց» բառից:
«Սուդա» հանրագիտարանն արժեքավոր սկզբնաղբյուր է անտիկ պատմության ուսումնասիրության համար: