Հիպարքոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպարքոս

Հիպարոս (հուն.՝ Ίππαρχος ο Ρόδιος of Ίππαρχος ο Νικαεύς, մոտ մ. թ. ա. 180-190, Նիկեա - մ. թ. ա. 125, Հռոդոս), հույն գիտնական, աստղագիտության հիմնադիրներից։

Կատարել է երկնքի առաջին համակարգված դիտումներն ու հետազոտությունները։ Բացահայտել է Արեգակի և Լուսնի շարժման օրինաչափությունները, որոշել Լուսնի հեռավորությունը Երկրից, կազմել Արեգակի խավարումների ցուցակը և 850 աստղի դիրքերի աստղացուցակը, տվել այդ աստղերի դասակարգումն ըստ տեսանելի 6 մեծությունների (պայծառություններ)։

Բացահայտել է պրեցեսիայի երևույթը, որոշել աստղային ու արևադարձային տարիների տևողությունները, խավարածրի թեքությունը հասարակածի նկատմամբ։ Առաջինն է օգտագործել աշխարհագրական կոորդինատները՝ լայնությունն ու երկայնությունը։ Հիպարոսի աշխատությունները բնագրով չեն պահպանվել, դրանց մասին հիմնական տեղեկությունները պարունակվում են Պտղոմեոսի «Ալմազն ստում»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png