Windows Server 2012

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Windows Server 2012
Windows Server 2012 logo and wordmark.png
Ընկերություն/
Ստեղծող
Մայքրոսոֆթ
ՕՀ ընտանիք Մայքրոսոֆթ Վինդոուզ Սեռվեր
Ծրագրային կոդի մոդել Փակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Արտոնագիր Մայքրոսոֆթ
Կայք http://www.microsoft.com/en-us/server-cloud/windows-server/v8.aspx

Windows Server 2012 (անվանում են նաև Windows Server 8), սերվերային օպերացիոն համակարգ Microsoft ընկերության կողմից։ Աշխատանքները ներկայումս ավարտված են (01.08.2012)։ Այն պատկանում է Microsoft Windows օպերացիոն համակարգի ընտանիքին։ Այս սերվերային օպերացիոն համակարգը պետք է փոխարինի ընթացիկ Windows Server 2008 R2-ին։ Սկսած Windows NT 4.0-ից Windows Server 2012 կլինի առաջին տարբերակը, որը հենված չէ Itanium պրոցեսորների վրա։ DevelopPreview (նախնական) տարբերակը թողարկվել է 2011թ. սեպտեմբերի 9-ին MSDN բաժանորդների համար։ 2012թ. մարտի 1-ին Մայքրոսոֆթ ընկերությունը նախնական տարբերակը ներկայացվեց հասարակությանը։ 2012թ. ապրիլի 17-ին Մայքրոսոֆթը հայտարարեց իր արտադրանքի նոր անունը՝ Windows Server 2012։

Windows Server 2012-ի զարգացման պատմությունը[խմբագրել]

Microsoft-ի գործիքների և սերվերների մշակման բաժնի ղեկավարը՝ Սատյա Նադելլան, դեռ 2011թ. սեպտեմբերին Կալիֆորնիայում կայացած Microsoft Build կոնֆերանսի ժամանակ նշեց, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը պետք է ստեղծվի Windows Server 2008-ի հիման վրա։ Մայքրոսոֆթը դեռ չի հայտարարել վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը, բայց Microsoft TechNet-ից պարզ է դառնում, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը լույս կտեսնի 2012թ. սեպտեմբերի 4-ին։

Windows Server 2012. Storage Spaces[խմբագրել]

Windows Server 2012-ի նորամուծություններից մեկը դա Storage Space-ն է։ Այն հնարավորություն է տալիս Windows Server 2012-ի համակարգող ադմինիստրատրներին կառավարել մեծ թվով պահեստավորման տվյալներ, միացված SAS միջերեսին։ Storage Space-ի շնորհիվ այլևս անհրաժեշտություն չկա կիրառել լրացուցիչ ծրագրային ապահովում։ Microsoft Build կոնֆերանսին ցուցադրվեց նաև 16 կոշտ սկավառակների միավորումը մեկում։ Պետք է նշել կարևորագույն առանձնահատկությունը՝ այս սկավառակների պարունակությունը հնարավոր է բաժանել բազմաթիվ վիրտուալ սկավառակների վրա։ Նման հնարավորություն արդեն ցուցադրվել է մի քանի տարի առաջ ReFc ֆայլային համակարգի նոր տարբերակի ներկայացման ժամանակ։

Windows Server 2012-ի անվտանգությունը. Dynamic Access Control[խմբագրել]

Նոր սերվերային օպերացիոն համակարգում կավելանա Dynamic Access Control-ը։ Այս ծառայության աշխատանքը կենտրոնացված է ֆայլերի տիրույթի անվտանգությունը բարելավելու, ինչպես նաև թղթապանակում առկա ֆայլերի անվտանգությունը ապահովելուվրա։