Windows NT 4.0

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Infobox OS version

Windows NT 4.0առաջնակարգ,[1] գրաֆիկական և բիզնես-ուղղվածություն ունեցող օպերացիոն համակարգ է` նախագծված աշխատելու կամ մի պրոցեսորային կամ սիմետրիկ բազմապրոցեսորային համակարգիչների հետ: Դա Windows NTօպերացիոն համակարգերի հաջորդ տեսակն է, որը հրապարակվել է Microsoft-ի կողմից և ազատ է արձակվել արտադրության 1996 թ-ի հուլիսի 31-ին:[2] Այն 32-բիթանոց Windows համակարգ է հասանելի և աշխատանքային կայաններում և սերվերային հրատարակություներին` այնպիսի գրաֆիկական միջավայրով, ինչպիսինն է Windows 95-ի գրաֆիկական միջավայրը:

Ակնարկ[խմբագրել]

Windows NT 3.51-ի իրավահաջորդը` Windows NT 4.0-ը Windows NT արտադրական գծին ներկայացրել է Windows 95-ի ժամանակակից ինտերֆեյսը, այդ թվում Windows Shell, Windows Explorer (հայտնի որպես Windows NT Explorer),և «Իմ» անվանացանկի օգտագործումը (օրինակ` Իմ Համակարգիչ): Այն նաև ներառում է Windows 95-ի հետ ծանոթանալու շատ դիմումներ: Windows NT 4.0-ը հայտնի էր որպես Shell թարմացման բացթողում(sur):[3] [5]Վարչարարական տարաբնույթ գործիքներ, մասնավորապես Օգտվողի կառավարումը դոմենների համար, Սերվերային կառավարումը և Դոմենային անվան ծառայության կառավարումը բարելավվել են օգտվողի գրաֆիկական ինտերֆեյսները: Start ընտրացանկը առանձնացնում է մեկ օգտվողի թղթապանակները մյուս օգտվողների թղթապանակներից առանձնացնող գծի միջոցով:[4] Windows NT 4.0-ը իր մեջ ներառում է որոշ լրացումներ Microsoft Plus! for Windows 95-ից, ինչպիսիք են` 3D Pinball խաղը, տառատեսակի հարթեցումը, ամբողջական պատուհանի բեռնումը, վառ գույնի պատկերները և էկրանին տեղավորելու համար պաստառի ձգումը:Windows Desktop Update-ը կարող է նաև տեղադրվել Windows NT 4.0-ում shell տարբերակը թարմացնելու և Առաջադրանքների ցանկը տեղադրելու համար:[5] Windows NT 4.0 ռեսուրսների արկղը ներառում է էկրանի թեմաների օգտակարությունը:[6]

Windows NT 4.0-ը Microsoft Windows-ի վերջին հիմնական թողարկումն է, որն աջակցում է Alpha, MIPS կամ PowerPC CPU կառույցներին: Չնայած Microsoft-ի մեծ ջանքերին` հաճախորդներին գրավել Windows 2000 և ավելի նոր տարբերակներով, այն մի շարք տարիներ օգտագործվել է բիզնեսի ոլորտում: Այն նաև Windows NT գծի վերջին թողարկումն էր որպես Windows NT:

Հատկություն[խմբագրել]

Չնայած գլխավոր բարելավումը Windows 95-ի միջավայրի ավելացումն էր, սակայն կային արտադրողականության, մասշտաբայնության մի քանի կարևոր բարելավումներ հիմնական ճարտարապետության համար` USER32, COM և MSRPC:[3][7] Windows NT 4.0-ը նաև ներկայացրեց համակարգի քաղաքականություն [8] և համակարգի քաղաքականության խմբագիր հասկացողությունները:

Մյուս կարևոր առանձնահատկությունը, որն ընդգրկված է այս թողարկման մեջ, դա Crypto API-ն է,[3] սահմանափակ Unimodem աջակցությամբAPI 2.0 հեռախոսակապը,[9] որը TAPI-ի առաջին թողարկումն էր Windows NT-ի վրա, DCOM և OLE առանձնահատկությունները,[10] և Microsoft տրանսակցիոն սերվերը ցանցային ծրագրերի համար, Microsoft Message Queuing-ը (MSMQ), որում բարելավված է պրոցեսների փոխազդեցությունը, Winsock 2-ը,TCP/IP ստեկի հարմարությունները, և ֆայլային համակարգի վերամիացումը:[11]

Windows NT 4.0 սերվերները ներառում են Ինտերնետային տեղեկատվության ծառայություններ 2.0, Microsoft FrontPage 1.1, NetShow Ծառայություններ, Հեռահասանելիության Ծառայությունը (որոնք ներառում են PPTP սերվերը VPN ֆունկցիոնալության համար) և Բազմաարձանագրության Երթուղայնացման (Multi-Protocol Routing) Ծառայությունը: Կան նոր վարչական օժանդակ ծրագրեր և Ցանցային մոնիտորի նոր տարբերակ, որը կիրառվում է Համակարգային կառավարման սերվերի հետ միասին: Ձեռնարկային խմբագրություն (Enterprise edition) տարբերակը ներկայացրեց Microsoft կլաստերային (Cluster) սերվերը:

Էական տարբերությունը Windows NT-ի նախորդ տարբերակներից հանդիսանում է այն, որ Գրաֆիկական սարքի ինտերֆեյսը (GDI) ներառված է միջուկի մեջ [12] օգտվողի գրաֆիկական ինտերֆեյսն (GUI) արագացնելու համար, որի արդյունքում զգալի բարելավում է կատարվում Windows NT 3.51-ի նկատմամբ, նաև ստեղծվում է բոլոր գրաֆիկական դրայվերները միջուկում ունենալու պահանջ, որը հանգում է կայունության պոտենցիալ խնդիրներին: Այն Microsoft Windows-ի առաջին թողարկումն էր, որը ներառում էր DirectX որպես ստանդարտ տարբերակ 2, որը ներառվում էր NT 4.0-ի սկզբնական թողարկման մեջ, և տարբերակ 3-ը ներառվում էր Service Pack 3-ի թողարկման մեջ 1997 թվականի կեսերին: Ի տարբերություն Windows 95-ի (որը չէր ներառում DirectX մինչև OSR2-ի թողարկումը 1996 թվականի օգոստոսին), Windows NT 4.0-ը չի ընդգրկում Direct3D և USB: DirectX-ի հաջորդ տարբերակները չէին թողարկվել NT 4.0-ի համար, սակայն ոչ պաշտոնական DirectX 5 փաթեթը հասանելի էր: Ինչևէ, Բաց GL արագացված սարքավորումներով գրաֆիկաները հաջողությամբ կիրառվում էին շատ վիդեո խաղերում և 3D ծրագրերում(օրինակ Quake I, II և III, Unreal, 3D Studio MAX, SoftImage, Maya...).

4.0-ի ավելի վաղ տարբերակներում աշխատանքի կայունության խնդիրներ առաջացան, երբ օգտվողները փորձեցին օգտագործել արդեն գոյություն ունեցող 3.51-սարքավորման հատուկ դրայվերներ, որոնք ստեղծված չէին օգտագործելու իրենց նորահայտ մուտքը դեպի միջուկ: GDI-ը միջուկին ավելի մոտեցնելու փոփոխությունը առաջացավ օգտվողների բողոքի արդյունքում` իրական ժամանակի գրաֆիկական համակարգի հետ կապված, բայց այս փոփոխությունը ավելի մեծ պատասխանատվություն առաջացրեց սարքավորումներ արտադրողների մոտ` թարմացնել սարքավորման դրայվերները: Նույնիսկ երբ արտադրողները, մասնավորապես գրաֆիկական սարքավորումներ արտադրողները, ստեղծեցին 4.0-հատուկ դրայվերներ, BSOD-ն ավելի տարածված էր NT 4.0-ում մինչև այս դրայվերի հետ կապված խնդիրները լուծվեցին:

Windows NT 4.0-ը նաև ներառում է նոր Windows Task Manager ծրագիր: Windows NT-ի նախորդ տարբերակները նաև ներառում էին Առաջադրանքներիի Ցանկ ծրագիր, բայց այն միայն ցույց էր տալիս այն ծրագրերը, որոնք հիշողության մեջ են այդ պահին: Վերահսկելու համար, թե որքան CPU և հիշողություն է օգտագործվում, օգտվողները ստիպված էին լինում կիրառել արդյունավետության համակարգ: Առաջադրանքները վերահսկողները առաջարկում են ավելի հարմար ճանապարհ բոլոր ծրագրերի վայրկենական պատկերը ստանալու համար, որոնք գործարկվում են համարկարգում ցանկացած տրված պահի:

Windows NT 4.0-ում օգտվողները կարող են օգտագործել ինտերնետի 32-բիթ տարբերակը` հիմնված NTօպերացիոն համակարգերի վրա: Windows NT-ի ավելի վաղ տարբերակներում օգտագործվում է ինտերնետի միայն 16-բիթ տարբերակը:[13][14] Microsoft-ը առաջարկեց Internet Explorer 6.0 SP1 NT 4.0-ի համար Ծառայությունների փաթեթ 6-ով. Sysprep-ը ներկայացվել է որպես տեղակայման գործիք Windows NT 4.0-ի հետ:

Քանի որ Microsoft-ի կառավարման վահանակը դեռ զարգացած չէր (այն առաջին անգամ հայտնվեց Windows 2000-ում), Windows NT 4.0 վարչական գործիքները առանձին կատարվող ֆայլեր էին:

Համեմատությունը Windows 95-ի հետ[խմբագրել]

Desktop-ի տեսանկյունից ավելի քիչ ճկուն էր ապահովել ավելի շատ կայունություն, քան Windows 95-ը: Կայունության մեծ մասը ձեռք էր բերվում պաշտպանված հիշողության օգտագործման և սարքավորման աբստրակցիայի շերտի միջոցով: Մուտքը դեպի սարքավորում չէր թույլատրվում և "սխալ" ծրագրերը դադարեցվում էին առանց համակարգիչի աշխատանքը վերսկսելու: Ընտրությունն այն էր, որ NT-ն պահանջում էր հիշողության ավելի մեծ ծավալ սպառողների համար նախատեսված ապրանքների համեմատությամբ, ինչպիսիք են` Windows 95 (32 մբ նորմալ desktop-ի օգտագործման համար, 128 մբ կամ ավելի շատ` ծանր 3D ծրագրերի համար):[15]

Երբ համարյա բոլոր ծրագրերը գրված Windows 95-ի համար կաշխատեն Windows NT-ի վրա, շատ 3D խաղեր չեն աշխատի, պայմանավորված Windows NT 4.0-ով, որն ունի սահմանափակ աջակցություն DirectX-ի համար (ինչևէ, դրանցից շատերը հնարավոր է խաղալ Բաց GL-ում): Երրորդ խմբի սարքավորման դրայվերները հանդիսանում են այլընտրանք սարքավորում ուղղակիորեն մուտք գործելու համար, բայց վատ գրված դրայվերները դառնում են "դադարեցնող սխալների" հաճախակի աղբյուր: Այսպիսի ձախողումները կոչվեցին "blue screen of death" կամ BSOD և պահանջում էին, որ համակարգը վերսկսի իր աշխատանքը այդպիսի դեպքերում: Այդպիսի սխալները շատ հազվադեպ էին, երբ օգտագործում էին համապատասխան դրայվերներ և նույնիսկ NT սերվերները կարող էին աշխատել ամիսներով առանց խափանման: Դրանց համեմատությամբ Windows-ի սպառողների համար նախատեսված տարբերակները պակաս կայուն են և տարածում են այն կարծիքը, որ Windows-ի տարբերակները անհուսալի են: ‌[փա՞ստ].

Windows NT 4.0-ը օգտագործողների համար այնքան էլ հարմար չէ, քան Windows 95-ը, երբ խոսքը գնում է հատուկ օժանդակության և կառավարման առաջադրանքների մասին: Շատ հիմնական DOS ծրագրեր կաշխատեն, սակայն գրաֆիկական DOS ծրագրերը հնարավոր է չաշխատեն պայմանավորված այն բանով, թե ինչպես են նրանք մուտք գործում դեպի գրաֆիկական սարքավորումներ: Չնայած Windows NT 4.0-ը ներկայացրեց API-ը վերամիացման համար [11], բայց գոյություն չուներ վերամիացման ծրագիր` ի տարբերություն Windows 95-ի:

NT/2000-ի և Windows 95/98-ի միջև տարբերությանը վերջ դրվեց Windows XP-ի տարբեր տարբերակների ի հայտ գալու հետ մեկտեղ: Այդ ժամանակ API-ը, ինչպիսիք են` Բաց GL և DirectX, բավականին հասունացան` ավելի արդյունավետ լինելով ստեղծելու ավելի տարածված համակարգչային սարքավորումներ: Մյուս կողմից, սարքավորումը դարձավ բավականին հզոր, որպեսզի զբաղվի API մշակմամբ ավելի ընդունելի կերպով:

Խմբագրություններ[խմբագրել]

Windows NT 4.0 սերվերը ներառված էր BackOffice Small Business սերվեր հավաքակազմի 4.0 և 4.5 տարբերակներում:

Կլիենտ[խմբագրել]

  • Windows NT 4.0 Workstation-ը նախատեսված էր օգտագործել որպես ընդհանուր բիզնես սեղանային (general business desktop) օպերացիոն համակարգ:

Սերվերներ[խմբագրել]

  • Windows NT 4.0 սերվերը, որը թողարկվել էր 1996 թվականին, նախատեսված էր փոքր բիզնես-սերվերային համակարգերի համար:
  • Windows NT 4.0 սերվերը, Ձեռնարկային խմբագրությունը (Enterprise Edition), որը ազատ է արձակվել 1997 թվականին, Windows սերվեր ընտանիքի Ձեռնարկային գծի նախորդն է: Ձեռնարկային սերվերը նախատեսված էր բարձր պահանջարկ, բարձր երթևեկություն ունեցող ցանցերի համար: Windows NT 4.0 սերվերը, Ձեռնարկային խմբագրությունը ներառում է Ծառայությունների փաթեթ 3:[16]
  • Windows NT 4.0 վերջնական սերվերի խմբագրությունը, որը ազատ է արձակվել 1998 թվականին, օգտվողներին հնարավորություն է տալիս համակարգ մուտք գործել հեռակա: Այդ ֆունկցիոնալությունը կոչվում էր Վերջնական ծառայություններ Windows 2000-ում և սերվերի հաջորդ տարբերակներում, ինչպես նաև սնուցում էր հեռավոր աշխատանքային սեղանի (Remote Desktop) հատկությունը, որն առաջին անգամ հայտնվեց Windows XP-ում:

Ներդրված[խմբագրել]

  • Ներդրված Windows NT 4.0-ը (կրճատ NTe) Windows NT 4.0-ի հրատարակություն է, որն ուղղված էր համակարգչային սնուցվող հիմնական սարքավորումների, վաճառքի ավտոմատների, ATM-ի և ուրիշ սարքավորումների նկատմամբ, որոնք չեն կարող համարվել համակարգիչներ ինքնին: Այն նույն համակարգն է, ինչ ստանդարտ Windows NT 4.0-ը, բայց այն փաթեթավորված է տվյալների բազայի բաղադրիչների և կախվածության հետ, որոնցից մշակողը կարող է ընտրել առանձին բաղադրիչներ կարգավորվոծ CD-ներ և կոշտ սկավառակի նկարներ ստեղծելու համար: Ներդրված Windows NT 4.0-ը ներառում է Ծառայությունների փաթեթ 5: Այն հաջորդել է Ներդրված Windows XP-ին:

Արդիականացման հնարավորություն[խմբագրել]

"Ընտրության փաթեթը" հասանելի է որպես ազատ միավորված CD 1998 թվականից, որը ներառում է IIS 4.0` Ակտիվ սերվերային էջերով, FrontPage սերվերի ընդլայնումներ, Certificate սերվեր, MTS, MSMQ, CDONTS, Ինտերնետ Նույնականացման ծառայություն (IAS), Ինդեքսավարման ծառայություն, Microsoft Կառավարման վահանակ 1.0, Microsoft Site սերվեր, SMTP and NNTP ծառայություններ և նոր ուրիշ ծրագրեր:[17]

Որոշ հատկություններ, ինչպիսիք են` Բաշխված ֆայլային համակարգը և Windows NT Բեռնումը հավասարակշռող ծառայությունը (WLBS) առաքվել են որպես addons Windows NT 4.0 սերվերի համար: Երթուղայնացման և հեռահասանելիության ծրագիրը նաև ներբեռնելի հատկություն էր, որը փոխարինում էր NT 4.0-ի առանձնացված RAS և Բազմաարձանագրության Երթուղայնացման ծառայությունները:

Microsoft Office-ի վերջին տարբերակը, որն աշխատում էր Windows NT 4.0-ում Office XP-ին էր:

Ծառայության փաթեթ[խմբագրել]

Software Date
Release to manufacturing (RTM) 31 July 1996
General release (Retail) 24 August 1996
Service Pack 1 (SP1) 16 October 1996
Service Pack 2 (SP2) 14 December 1996
Service Pack 3 (SP3) 15 May 1997
Service Pack 4 (SP4) 25 October 1998
Service Pack 5 (SP5) 4 May 1999
Service Pack 6 (SP6) 22 November 1999
Service Pack 6a (SP6a) 30 November 1999
Service Pack 7 (SP7) Due Q3 2001, cancelled 18 April 2001

Microsoft-ը թողարկեց Windows NT 4.0-ի ծառայության փաթեթը սխալներն ուղղելու համար: Windows NT 4.0-ը իր գոյության ընթացքում ուներ մի քանի ծառայության փաթեթներ, ինչպես նաև բազմաթիվ ծրագրեր կուտակման և ընտրանքային փաթեթների համար: Վերջին ծառայությունների ամբողջական փաթեթը Ծառայությունների փաթեթ 6a-ն է (SP6a):

SP7-ը նախատեսված էր 2001-ի սկզբում, բայց սա դարձավ Post SP6a Security Rollup, այլ ոչ ամբողջական ծառայությունների փաթեթ` թողարկված 2001 թվականի հուլիսի 26-ին, Windows 2000-ից 16 ամիս անց և Windows XP-ից մոտավորապես 3 ամիս առաջ:[18]

Ծառայությունների փաթեթը նաև ներառում էր նոր առանձնահատկությունների մեծ բազմազանություն, ինչպես օրինակ ինտերնետային ինֆորմացիոն ծառայությունների բարելավումների նոր տարբերակներ, օգտվողների հաշիվներ և նրանց պրոֆիլների բարելավումներ, բարելավված սիմետրիկ բազմամշակման մասշտաբայնություն(SMP), խմբավորման հնարավորություն, Օգտվողի Պրոֆիլի Դիսկի Սահմանափակում, Իրադարձության Գրանցամատյանի Ծառայություն, Անվտանգության Կոնֆիգուրացիայր Կառավարիչ MMC սարքավորում,Բեռնավորման Բարելավումներ, WINS Բարելավումներ, Երթուղայնացման և Հեռահասանելիության Ծառայություն (RRAS), Ակտիվ Մատչելիություն և NTFS 3.0 աջակցություն և այլն:[19]

Ռեսուրսների որոնում[խմբագրել]

Microsoft-ը ներկայացրել է Windows NT 4.0 աշխատանքային կայանի և սերվերային ռեսուրսների որոնման հինգ փոփոխություն (բնօրինակ գումարած չորս լրացում), որը պարունակում էր գործիքների և ծառայությունների մեծ քանակություն, ինչպես նաև երրորդ կողմի ծրագրային ապահովում:

Պաշտպանություն[խմբագրել]

Microsoft-ը դադարեցրել է անվտանգության ապահովման թարմացումները Windows NT 4.0 աշխատանքային կայանի համար 2004 թվականի հունիսի 30-ին և Windows NT 4.0 սերվերի համար 2004 թվականի դեկտեմբերի 31-ին անվտանգության լուրջ թերությունների պատճառով, այդ թվում` Microsoft-ի անվտանգության տեղեկագիր MS03-010, որը ըստ Microsoft-ի չի կարող շտկվել առանց հիմնական օպերացիոն համակարգում էական փոփոխությունների: Ըստ անվտանգության տեղեկագրի "Windows NT 4.0-ի և Windows 2000-ի ու իր իրավահաջորդների միջև եղած էական տարբերությունների շնորհիվ անթույլատրելի է վերակառուցել ծրագրային ապահովում Windows NT 4.0-ի խոցելիությունը վերացնելու համար: Դրա համար պահանջվում է վերակառուցել Windows NT 4.0 օպերացիոն համակարգի զգալի մասը և չկար ոչ մի հավաստիացում, որ ծրագրերը` նախատեսված աշխատելու Windows NT 4.0-ում, կշարունակեին իրենց աշխատանքը ճշտված համակարգում:"

2003 թվականի հունիսից մինչև 2007 թվականի հունիս 127 անվտանգության թերություններ հայտնաբերվեցին և ճշտվեցին Windows 2000 սերվերում, որոնց մեծ մասը կարող է ազդել Windows NT 4.0 սերվերի վրա, ինչևէ Microsoft-ը չի ստուգում անվտանգության տեղեկագրերը չպաշտպանված ծրագրային ապահովման դեմ:

Ժառանգություն[խմբագրել]

Windows NT-ի կայունությունը առաջարկում է Windows 95-ի կամ Windows 98-ի աջակցության կրճատված ծախսեր: Այն ավելի ուշ հաջողվել է Windows 2000-ի կողմից, որը հիմնված էր NT-ի վրա և մեծ տարբերություն կար NT-ի և Windows-ի սպառողական տարբերակների միջև: Windows XP-ն և հաջորդ տարբերակները ավելի ուշ ազատ են արձակվել, որն ամբողջացրեց Windows-ի բոլոր տարբերակների հիմնակաան ճարտարապետության միավորումը NT-ի շուրջ:

Ֆիզիկական հիշողության սահմանափակում[խմբագրել]

Ֆիզիկական հիշողության ամենամեծ քանակությունը, որ Windows NT 4.0 համակարգիչը կարող է ունենալ 4 գբ է:[20]

Հղումներ[խմբագրել]

  1. Donald McLaughlin and Partha Dasgupta (4 August 1998)։ «Distributed Preemptive Scheduling on Windows NT»։ 2nd USENIX Windows NT Symposium։ USENIX։ http://www.usenix.org/publications/library/proceedings/usenix-nt98/full_papers/poster_mclaughlin/mclaughlin_html/mclaughlin.html։ Վերցված է 4 September 2009։ 
  2. Microsoft Announces the Release of Windows NT Workstation 4.0 (July 31, 1996) http://www.microsoft.com/presspass/press/1996/jul96/ntw40pr.mspx
  3. 3,0 3,1 3,2 Poking Around Under the Hood: A Programmer's View of Windows NT 4.0
  4. Windows 2000 Professional Beta 3 Review
  5. The New Task Scheduler (Windows 95 and Windows NT 4.0)
  6. NT 4.0 Resource Kit Utilities Corrections and Comments
  7. Microsoft, DCE, and COM
  8. Guide To Windows NT 4.0 Profiles and Policies
  9. For the Telephony API, Press 1; For Unimodem, Press 2; or Stay on the Line: Microsoft Systems Journal article
  10. Introducing Distributed COM and the New OLE Features in Windows NT 4.0
  11. 11,0 11,1 Inside Windows NT Disk Defragmenting
  12. Keith Pleas (April 1996)։ «Windows NT 4.0»։ Windows IT Pro։ http://windowsitpro.com/Windows/Articles/ArticleID/2469/pg/2/2.html։ Վերցված է 4 September 2009։ 
  13. Running 16-bit Internet Explorer on Windows 95 or Windows NT
  14. Microsoft delivers Internet Explorer 3.0a for Windows 3.1 and NT 3.51
  15. «Troubleshooting and Configuring the Windows NT/95 Registry: Windows 95 and Plug and Play»։ Macmillan Computer Publishing։ http://docs.rinet.ru/Registratura/htm/ch14.htm։ Վերցված է 4 September 2009։ 
  16. Windows NT Server 4.0, Enterprise Edition, Administrator's Guide and Release Notes
  17. Windows NT 4.0 Option Pack
  18. Rob Kerr (18 April 2001)։ «MS ditches Service Packs for Windows NT 4.0»։ The Register։ http://www.theregister.co.uk/2001/04/18/ms_ditches_service_packs/։ Վերցված է 24 September 2009։ 
  19. What's New in Windows NT 4.0 Service Pack 4?
  20. Physical RAM limit for Windows NT 4.0 .

Արտաքին հղումներ[խմբագրել]

Կաղապար:Microsoft Windows family