Վինդոուզ 7
Աշխատանքային սեղանի տեսքը Վինդոուզ 7 ՕՀ-ում |
|
| Ընկերություն/ Ստեղծող՝ |
Մայքրոսոֆթ |
| ՕՀ ընտանիք՝ | Վինդոուզ NT |
| Վերջին կայուն թողարկում՝ | 6.1 (Build 7601.17514.101119-1850) / 2011 փետրվարի 22 |
| Հասանելի լեզուներով՝ | Բազմալեզու |
| Միջուկի (Kernel)-ի տեսակը՝ | Հիբրիդ միջուկ |
| Թույլատրագիր՝ | Microsoft EULA |
| Կարգավիճակը՝ | Արդի |
| Վեբկայք՝ | windows.microsoft.com |
Վինդոուզ 7 (Windows 7), հայտնի օպերացիոն համակարգ է, որը եկավ փոխարինելու Վինդոուզ Վիստային: Օպերացիոն համակարգը լույս է տեսել 2009 թ.-ի հոկտեմբերի 22-ին և կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասել: Նրա մեջ մտել են մի քանի փոփոխություններ, որոնք նախորդ ՕՀ-ում տեղ չեն գտել: Նոր ՕՀ ունի փոփոխված ինտերֆեյս ու մի շարք փոփոխություններ ՕՀ-ի հիմքում ընկած ծրագրերում: Սակայն նրանից հանված են մի շարք ծրագրեր-օրինակ «Վինդոուզ փոստարկղ», «Վինդոուզ ֆոտոալբոմ», «Վինդոուզ կինո-ստեղծիչ» և այլն: 2011 թվականի մայիս ամսվա դրությամբ Վինդոուզ 7-ի չափաբաժինը կազմում է 37.8 տոկոս նախորդ տարվա 19.8-ի դիմաց:W3Schools-ի տվյալներով 2011թ. օգոստոսից Windows 7-ի չափաբաժինը գերազանցել է Windows XP-ին աշխարհում:Համակարգը ունակ է մուլտիթաչ կառավարման(ցուցադրվել է TechEd'08 կոնֆերենցիայի ժամանակ):Առկա են 132 նկարներ,որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ առանձին երկիր:Windows 7-ի առավելություններից մեկը Vista-ի համար նախատեսված դրայվերների հետ համապատասխանությունն է:Փոփոխված տեսք ունի Մեդիա-Նվագարկիչը,որը սակայն դեռ Blue-Ray սկավառակների հետ անհամատեղելի է:
[խմբագրել] Ձևավորման ենթատեսակներ
Առկա են հետևյալ ձևերը
- Windows Aero-սա բազմերանգ տեսակ է՝հասանելի Windows 7 Home Premium-ից:
- Windows 7 Պարզեցված-անհասանելի են Windows Flip 3D,AeroPeek-ը և թափանցիկությունը: