Windows 8
| Ընկերություն/ Ստեղծող |
Մայքրոսոֆթ |
| ՕՀ ընտանիք | Վինդոուզ NT |
| Վերջին կայուն թողարկում | 6.2 (Build 9200) / 2012 օգոստոսի 1 |
| Կերնելի տեսակ | Հիբրիդ միջուկ |
| Արտոնագիր | Microsoft EULA |
| Կարգավիճակ | Նոր |
| Կայք | windows.microsoft.com |
Վինդոուզ 8 (անգլ.՝ Windows 8, արտասանվում է [ˈwɪn.doʊz eɪt]), հայտնի օպերացիոն համակարգ է, որը եկավ փոխարինելու Վինդոուզ 7 -ին: Օպերացիոն համակարգը լույս է տեսել 2012 թ.-ի հոկտեմբերի 27-ին և կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասել: Նրա մեջ մտել են մի քանի փոփոխություններ, որոնք նախորդ ՕՀ-ում տեղ չեն գտել: Նոր ՕՀ ունի փոփոխված ինտերֆեյս ու մի շարք փոփոխություններ ՕՀ-ի հիմքում ընկած ծրագրերում: Սակայն նրանից հանված են մի շարք ծրագրեր-օրինակ «Վինդոուզ փոստարկղ», «Վինդոուզ ֆոտոալբոմ», «Վինդոուզ կինո-ստեղծիչ» և այլն: Համակարգը ունակ է մուլտիթաչ կառավարման(ցուցադրվել է TechEd'08 կոնֆերենցիայի ժամանակ): Առկա են 132 նկարներ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ առանձին երկիր: Windows 8-ի առավելություններից մեկը Win 7-ի համար նախատեսված դրայվերների հետ համապատասխանությունն է: Փոփոխված տեսք ունի Մեդիա-Նվագարկիչը, որը սակայն դեռ Blue-Ray սկավառակների հետ անհամատեղելի է:
Ձևավորման ենթատեսակներ [խմբագրել]
Առկա են հետևյալ ձևերը․
- Վինդոուզ 8 Պարզեցված - անհասանելի են Windows Flip 3D-ը և թափանցիկությունը: