X86

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինթել 8086

x86(Intel 80x86)-ն ապարատային պլատֆորմ է, որը հանդիսանում է միկրոպրոցեսորի ճարտարապետություն և հրամանների համապատասխան հավաքածու։ Այն մշակված է և թողարկված, ինչպես Intel-ի, այնպես էլ նրա հետ համատեղելի պրոցեսորների համար, որոնք ստեղծվել են այլ արտադրողների կողմից։ Տերմինն առաջացել է այն փաստից, որ Intel-ի հետ համատեղելի հին պրոցեսորների անվանումները նույնպես վերջանում էին 86-ով։ Տարիների ընթացքում x86-ի հրամանների բազմությունը, մնալով հետ-համատեղելի, համալրվել և ընդլայնվել է։ Ճարտարապետությունն իրականացվել է Intel-ի, Cyrix-ի, AMD-ի, VIA-ի և շատ այլ արտադրողների պրոցեսորների համար։

Քանի որ, x86 տերմինը 80386-ի ներկայացնելուց դարձավ տարածված, այն սովորաբար ենթադրում է երկուական համատեղելիություն 80386-ի 32 բիթային հրամանների բազմության հետ։ Այն կարող է երբեմն ներկայացվել որպես x86-32, տարբերվելու համար կա՛մ 16 բիթային՝ x86-16 բնօրինակից, կա՛մ ավելի նոր, 64 բիթային՝ x86-64-ից (կոչվում է նաև x64)։ Չնայած, որ նոր անհատական համակարգիչներում և սերվերներում օգտագործվող x86 պրոցեսորներն ունեն 64 բիթայնություն, հին համակարգիչների և սերվերների հետ համատեղելիության խնդիրներից խուսափելու համար, x86-64 կամ x64 տերմինները հաճախ օգտագործվում են 64 բիթային ծրագրակազմը նշելու համար, իսկ x86 տերմինը ենթադրում է միայն 32 բիթայինները։

Ներկայումս, x86 ճարտարապետությունն լայն տարածված է սեղանադիր և ծնկադիր համակարգիչներում, ինչպես նաև սերվերների և աշխատակայանների աճող մեծամասնության մեջ։ Ծրագրակազի մեծ մասն աշխատում է տարբեր պլատֆորմների վրա, ներառյալ MS-DOS-ը, Windows-ը, Linux-ը, BSD-ն, Solaris-ը և Mac OS X-ը։ Ներդրված համակարգերի ճարտարապետությունը տարբերվում է։ Այստեղ տարածված են ավելի պարզ 16 բիթային x86 չիպերը, բայց AMD-ի Geode-ը և նոր Intel Atom-ը այս ոլորտում օգտագործվող 32 և 64 բիթային նախագծման օրինակներ են։

Արտաքին հղումներ[խմբագրել]