Solaris
|
Solaris 10–ը Java Desktop System գրաֆիկական միջներեսով |
|
| Ընկերություն/ Ստեղծող |
Oracle Corporation |
| ՕՀ ընտանիք | Unix |
| Ծրագրային կոդի մոդել | Խառը բաց ծրագրային կոդով / փակ ծրագրային կոդով |
| Վերջին կայուն թողարկում | 10 10/09 / 2009 հոկտեմբերի 8 |
| Սպասարկվող հիմնահարթակներ | SPARC, IA-32, x86-64 |
| Կերնելի տեսակ | Մոնոլիտ |
| Լռելայն օգտագործողի միջերես | Java Desktop System կամ Common Desktop Environment (CDE) |
| Արտոնագիր | Տարբեր |
| Կարգավիճակ | Արդի |
| Կայք | oracle.com/solaris |
Սոլարիս (Solaris), ՅՈՒՆԻՔՍ-ի վրա հիմնված օպերացիոն համակարգ, որը ներդրվել է Sun Microsystems–ի (այժմ Oracle Corporation-ին պատկանող) կողմից 1992 թվականին և հանդիսանում է SunOS-ի իրավահաջորդ։ Solaris-ը հայտնի է իր ընդլայնելիությամբ, հատկապես SPARC համակարգերում և իր նորարարական հատկանիշների առաջացմամբ, ինչպիսիք են՝ Dtrace-ն ու ZFS-ն[1][2]։ Solaris-ը մատակարարվում է ինչպես Sun-ի կողմից, այդպես էլ այլ ընկերությունների ստեղծած SPARC և x86-ի վրա հիմնված աշխատակայանների ու սերվերների վրա։ Solaris-ը դեմ է Single Unix Specification-ին։ Չնայած, որ պատմականորեն Solaris-ը փակ սկզբնական կոդերով օպերացիոն համակարգը է, նրա ծրագրային կոդի մեծ մասը բաց է և հասանելի։
Բովանդակություն |
Աջակացվող ճարտարապետությունները[խմբագրել]
- Sun UltraSPARC
- Fujitsu SPARC64
- 32 և 64 բիթային պրոցեսորներ՝ AMD, Intel և VIA x86
Solaries 10-ում Sun Microsystems-ը մշակել է կրկնակի համատեղելիություն Linux-ի հետ, որը թույլ է տալիս Linux-ը թողարկել Solaris` x86 ճարտարապետության և BrandZ միջավայրերում։
2009 թվականի դրությամբ շատ ընկերություններ իրենց x86 և AMD64 ճարտարապետություններով համակարգերում պաշտոնապես ապահովում են Solaris-ը։ Այդ ընկերություններն են՝
- IBM
- Intel
- Hewlett-Packard
- Dell
- Fujitsu Siemens Computers
- Core Micro Systems
- Egenera
Օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյս[խմբագրել]
Սկզբնական տարբերակներում Solaris-ն օգտագործում էր GUI OpenWindows-ը։ Սկսած 2.6 տարբերակից այն փոխարինվել է CDE-ով, իսկ 10-ում մտցվել է Sun Java Desktop System-ը, որը հիմնված է GNOME-ի վրա։
Ֆայլային համակարգերը[խմբագրել]
Սկզբում Solaris-ն օգտագործում էր UFS ֆայլային համակարգը, իսկ սկսած 2004 թվականից Sun Microsystems-ը մշակել է ZFS համակարգը, որը սկսվեց ներառվել Solaris-10-ի մեջ՝ սկսած 6.06 թողարկումից։ Solaris–10-ն ապահովում է հետևյալ ֆայլային համակարգերը՝
- UFS
- ZFS
- SMBFS
- VxFS
- PCFS
- HSFS
- TMPFS
- NFS
- CacheFS
- AutoFS
- SpecFS
- ProcFS
- SockFS
- fifos
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Michael Totty (September 11, 2006)։ «Innovation Awards: The Winners Are...»։ Wall Street Journal։ http://online.wsj.com/public/article/SB115755300770755096-R2Ct41cQ4ZIPMwk4_xh0xU_HnQI_20061011.html։ Վերցված է 2008-07-05։ "The DTrace trouble-shooting software from Sun was chosen as the Gold winner in The Wall Street Journal's 2006 Technology Innovation Awards contest"
- ↑ «2008 Technology of the Year Awards: Storage - Best File System»։ InfoWorld։ Հունվար 2008։ http://www.infoworld.com/slideshow/2008/01/150-2008_technology-2.html։ Վերցված է 2008-07-05։