ISO 9000
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ISO 9000-ը որակի կառավարման միջազգային ստանդարտների «խումբ» է, որը ստեղծված է արտադրողներին հավաստացնելու, որ իրենց արտադրած ապրանքը համապատասխանում է սպառողների կարիքներին` միաժամանակ բավարարելով հաստատված կարգավորման պահանջներին: Ստանդարտները հրատարակվում են ISO` International Organization for Standardization կողմից և հասանելի են Ազգային ստանդարտի մարմինների կողմից: ISO 9000-ը զբաղվում է որակի կառավարման համակարգի հիմնախնդիրներով, ներառյալ որակի կառավարման 8 սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված են ընտանիքի ստանդարտները:
ISO 9000-ի պարտադիր գրանցումներ [խմբագրել]
- Ղեկավարության կողմից վերլուծություն
- Կրթվածություն, պատրաստվածություն, հմտություներ և փորձ
- Արտադրական գործընթացների և թողարկվող արտադրանքի նկատմամբ պահանջների հաստատում
- Արտադրանքի նկատմամբ պահանջների վերլուծության արդյունքներ և այդ վերլուծությունից բխող գործողություններ
- Նախագծման և մշակման համար մուտքային տեղեկություններ
- Նախագծման և մշակման վերլուծության արդյունքներ , ելքային գործողություններ
- Նախագծի հաստատման և մշակման կամ այլ համապատասխան անհրաժեշտ վերլուծության արդյունքներ
- Նախագծի և մշակման վավերացման /հաստատման արդյունքներ/, այլ անհրաժեշտ գործողություններ
- կառավարման արդյունքները` նախագծերի և մշակումների փոփոխությունների մասիմ և ցանկացած այլ գործողություններ
- Մատակարարների գնահատման արդյունքներ
- Այնպիսի պրոցեսների հաստատում, որոնց արդյունքները հնարավոր չէ ստուգել շարունակական մոնիթորինգի կամ չափումների միջոցով
- Այն արտադրանքի բնութագիրը, որին պետք է օպերատիվ հսկում
- Սպառողի սեփականության կորուստ, վնաս կամ այլ անպետքություն, որը նրան հարկավոր չէ
- Ստանդարտներ, որոնք օգտագործվում են չափիչ սարքավորումների ստուգման նպատակով, որոնց համար տեղական կամ միջազգային ստանդարտներ գոյություն չունեն
- Նախկին չափումների արդյունքների հաստատում, եթե հայտնաբերում են չափող սարքավորումների անհամապատասխանություն անհրաժեշտ պահանջներին
- Չափիչ սարքերի ստուգման արդյունքներ
- Ներքին աուդիտի և հետևող գործողությունների արդյունքներ
- Արտադրանքի որակի համապատասխանության մասին ինֆորմացիա
- Արտադրանքի անհամապատասխանության մասին ինֆորմացիա և ցանկացած նախափեռնողական գործողություն` ներառյալ դրա մերժոման/արգելման թույլատվությունը
- Ուղղիչ գործողությունների արդյունքներ
- Կանխարգելող գործողությունների արդյունքները: