Ինտերնետ Էքսպլորեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Internet Explorer
Internet Explorer 9 logo.png
IE9.PNG
Internet Explorer 9-ը Վիքիպեդիան Windows 7 ՕՀ-ում ցուցադրելիս
Նախագծումը՝ Microsoft Inc.
Զարգացման կարգավիճակ գործող
Տեսակ Վեբ բրաուզեր
Վեբկայք Internet Explorer

Ինտերնետ Էքսպլորեր (Internet Exporer), վեբ-բրաուզեր։ Թողարկողն է հանրահայտ Մայքրոսոֆտ ընկերությունը դեռևս 1995 թվականից։ Ինտերնետ Էքսպլորեր բրաուզերը մասսայական է դառնում 1999-ից սկսած, իսկ 2002-2003 թվականններին արդեն այս բրաուզերից օգտվում էին աշխարհի ինտերնետ օգտագործողների 95 տոկոսը։ Սակայն ներկա ժամանակներս Ինտերնետ Էքսպլորեր բրաուզերից օգտվողների թիվը հետևողականորեն նվազում է, որովհետև այսօր նրա հետ մրցակցում են ոչ պակաս հայտնի բրաուզերներ` Մոզիլա Ֆայրֆոքսը, Գուգլ Քրոմը և այլ։

Որպեսզի Ինտերնետ Էքսպլորեր-ը ապագայում չզիջի իր դիրքերը, Մայքրոսոֆտ ընկերությունը անընդհատ փոփոխություններ է կատարում իր բրաուզերում։ Այսպես զգալիորեն իր նախորդ տարբերակներից տարբերվում է վերջերս դուրս եկած Ինտերնետ Էքսպլորեր 9-ը, որը ըստ Մայքրոսոֆտի բացի իր ժամանակակից դիզայնից, տարբերվում է նաև իր արագագործությամբ ու անվտանգության բարձր վարկանշով։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]