ISO 14000
ISO 14000, էկոլոգիական մենեջմենթի համակարգի ստեղծման միջազգային ստանդարտ:
Հենց էկոլոգիական մենեջմենթի համակարգ հասկացությունը առաջին անգամ հստակ սահմանվեց և բացատվեց Մեծ Բրիտանիայի BS 7750 չափանիշում (Environmental Management Systems) 1992 թ.-ին: Հատկանշական է, որ այդ չափանիշը առաջացավ ոչ թե որպես պետության գործունեության արդյունք, այլ անգլիական արդյունաբերողների նախաձեռնությամբ, որոնք բախվել էին բնապահպանական խստացված օրենսդրությանը և ադեկվատ կառավարչական վճիռների կիրառման անհրաժեշտությանը:
«Էկոլոգիական մենեջմենթ» գիտական առարկայի անունը փոփոխություններ է կրում իր էվոլյուցիայի զարգացման ընթացքում: Գիտական գրականության մեջ արտասահմանում և առավել ևս Ռուսաստանում, որտեղ այդ տնտեսակառավարչական առարկայի նկատմամբ հետաքրքրությունը վերջերս է առաջացել, չկա այս տերմինի ընդհանուր հասկացություն: Th. Dyllick, Н. Meflerl, М. Kircbgeorg, G. Mueller-Christ, U. Steger, R. Welford արտասահմանյան գիտնականների աշխատանքներում, ինչպես նաև ռուսական հետազոտողների` Ա.Լ. Բոբրով, Ա.Ս.Գրինին, Ե.Ի.Խաբարովա, Է.Մ.Կորոտկով և այլն, աշխատություններում էկոլոգիական մենեջմենթի սահմանման ժամանակ ամենից հաճախ այս կամ այն հեղինակի կարծիքով ընդգծվում է էկոլոգիական մենեջմենթի ամենակարևոր միայն մեկ տար: Օրինակ, Gray R, Bebbington J., Waiters D. այդ գործունեությունը սահմանում են որպես “ընկերության հետադիմությունների (ռեակցիաների) ամբողջություն ուղղված էկոլոգիական խնդիրներին, որոնք առաջանում են շրաջակա միջավայրի նկատմամբ ընկերության դիրքի գնահատման ժամանակ, քաղաքականությունների և ռազմավարությունների մշակում և իրականացում` ուղղված իրենց դիրքի բարելավմանը, որն էլ պայմանավորված է կառավարման համակարգի փոփոխությամբ` արդյունավետ կառավարման և կատարելագործման ապահովման նպատակով” [Gray R, Bebbington J. Walters D., 1993, էջ. 6]:
Որոշ հեղինակներ էկոլոգիական մենեջմենթը բացատրում են որպես “ձեռնարկության էկոլոգիապես գիտակցված կառավարում” [Dyllick Т., 1992. S. 153; Kostka S., 1997. S. 136; Winter G., 1990. S. 51]: Fischer H., Wucherer Q, Wagner B. Burschel С. նշում են, որ այն ընդհանուր մենեջմենթի մասն է, որը ապահովում է էկոլոգիական քաղաքականության մշակում, ներդնում, իրականացում և պահպանում” (Fischer Н., Wucherer С, Wagner В,, Burschel С., 1997. էջ. 343), Mueller К. կարծում է, որ շրջակա միջավայրի վրա կենտրոնացված մենեջմենթը պետք է լինի ո՛չ շրջակա միջավայրի մենեջմենթ, ո՛չ էլ ձեռնարկության մենեջմենթ, այլ պետք է լինի միայն շրջակա միջավայրի հետ հարաբերությունների մենեջմենթ [Mueller К., 2001. էջ. 8]: Ռուսական գիտնականների աշխատություններում նույնպես նկատվում է տերմինոլոգիայի օգտագործման տարբեր մոտեցումներ: Ե.Ի.Խաբարովայի սահմանմամբ` “էկոլոգիական մենեջմենթը ժամանակակից արտադրության էկոլոգիապես անվնաս կառավարումն է, որի դեպքում օպտիմալ հարաբերություն է ձևավորվում էկոլոգիական և տնտեսական ցուցանիշների միջև” [Хабарова Е.И, էջ. 12]: Է.Մ.Կորոտկովը, ընդգծելով մենեջմենթի նշանակությունը հասարակության և բնության փոխհարաբերությունների ապահովման մեջ, նշում է, որ “էկոլոգիական մենեջմենթի առարկան և օբյեկտը մարդու և բնության փոխգործունեությունն է” [Короткой Э.М.» 199В» с 12]: Տ.Խուսանովի, Լ.Բեզբորոդովի և Յու.Բեզբորոդովի կարծիքով էկոլոգիական մենեջմենթը իրենից ներկայացնում է “շրջակա միջավայրի պահպանության ամբողջական կազմակերպումը [Хусаинов Т., Безбородое А., Безбородов ТО., էջ. 23]:
Շրջակա միջավայրի պահպանության տնտեսագիտության և էկոլոգիական մենեջմենթի բնագավառների հայտնի գիտնականներ Ն.Վ.Պախամովը, Ա.Էնդրեսը և Կ.Ռիխտերը էկոլոգիական մենեջմենթի համակարգը սահմանում են “որպես ձեռնարկության գործունեության կառավարման համակարգ իր այն ձևերով, ուղղություններով, կողմերով և այլն, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով վերաբերում է ձեռնարկության և շրջակա միջավայրի պահպանության փոխհարաբերությանը” [Пахомова Н.П., А. Эндрес, К. Рихтер, 2003, էջ. 259]:
Առավել ամբողջական սահմանում է տալիս նաև գիտնական Ֆ.Ս.Ֆերարուն, “էկոլոգիական մենեջմենթը (մենեջմենթի էկոլոգիացումը) տնտեսական սուբյեկտների նախաձեռնողական և արդյունավետ գործունեությունն է` ուղղված իրեն սեփական էկոլոգիական նպատակների, ծրագրերի և պրոեկտների իրականացմանը, որոնք մշակված են էկոարդյունավետության և էկոարդարության սկզբունքներին համաձայն”: Այն կառավարման տեսակ է, որը սկզբունքորեն կենտրոնացված է էկոլոգիական արտադրության, մարդու էկոլոգիական մշակույթի և կենսակերպի ձևավորման և զարգացման վրա: “Էկոլոգիացում” հասկացությունը իր հերթին նշանակում է տեխնոլոգիական համակարգերի, կառավարչական և այլ որոշումների ներդրման գործընթաց, որը բնական միջավայրի որակի պահպանման ժամանակ թույլ է տալիս բարձրացնել բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:
ISO 14000-ին համապատասխան, էկոլոգիական մենեջմենթի համակարգը ընդհանուր մենեջմենթի մասն է, որը ներառում է կազմակերպչական կառուցվածքը, գործունեության պլանավորումը, պատասխանատվությունների բաշխումը, գործնական աշխատանքը, ինչպես նաև հասած արդյունքների մշակման, ներդնման և գնահատման գործողությունները, գործընթացներն ու ռեսուրսները , խնդիրների, նպատակների և էկոլոգիական քաղաքականության իրականացումն ու կատարելագործումը:
Ձեռնարկություներում էկոլոգիական մենեջմենթի և դրա սերտիֆիկացման ներդրման հիմնական նպատակները.
- Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում:
- Ձեռնարկության գործունեության էկոլոգիական արդյունավետաության բարձրացում:
- Ձեռնարկության գործունեության տնտեսական արդյունավետության բարձրացում:
- Թափոնների առաջացման կրճատում և վերամշակում:
Էկոլոգիական մենեջմենթի խնդիրները:
Էկոլոգիական քաղաքականության և պարտավորությունների հիմնավորում:
Էկոլոգիական քաղաքականությունը հասարակայնորեն ասվող սկզբունքներն ու պարտավորություններն են, որոնք կապված են ձեռնարկության գործունեության էկոլոգիական կողմերի հետ և որոնք ապահովում են նրա էկոլոգիական նպատակների և խնդիրների սահմանման հիմքը:
Էկոլոգիական գործունեության պլանավորումը:
Պլանավորումը հանդիսանում է էկոլոգիական մենեջմենթի կարևորագույն գործառույթներից մեկը, որը հնարավորություն է տալիս էկոլոգիական նպատակների իրականացմանն ուղղված հնարավոր բազմաթիվ միջոցառումներն ու գործողությունները դասակարգել և համակարգել:
Արտաքին և ներքին էկոլոգիական գործունեության կազմակերպումը:
Էությունը կայանում է պլանավորված և չպլանավորված (լրացուցիչ) գործողությունների և միջոցառումների իրականացման մեջ, որն ուղղված է աղտոտող նյութերի արտանետումների կրճատմանը (արտանետումներ, թափոններ, նյութական և էնեգետիկ ռեսուրսների սպառում և այլն):
Անձնակազմի խթանում:
Թույլ է տալիս անձնակազմը ներգրավել շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման գործողությունների մեջ:
Ներքին էկոլոգիական մշտադիտարկում (մոնիտորինգ) և էկոլոգիական վերահսկողություն:
Անցկացվում են պլանավորված ցուցանիշներից ձեռնարկության աշխատանքի շեղումների նախօրոք բացահայտման նպատակով:
Էկոլոգիական գործունեության արդյունքների վերլուծություն և գնահատում: Կառավարչական որոշումների ապահովման գործառույթը վերաբերում է ձեռնարկության էկոլոգիական արդյունավետությանը` ցուցանիշների ընտրության, տվյալների հավաքման և վերլուծության, էկոլոգիական արդյունավետության կրիտերիաներով տեղեկատվության գնահատման, հաշվետվության պատրաստման և տեղեկատվությունների փոխանակման, ինչպես նաև այդ գործընթացի անընդհատ վերանայման և կատարելագործման ճանապարհով: Այդ գործառույթի շրջանակներում ձեռնարկությունը պարտավոր է սահմանել, ներդնել և ապահովել իրական կամ պոտենցիալ անհամապատասխանություններին արձագանքման գործողություն:
Էկոլոգիական մենեջմենթի ներդնման մեխանիզմ:
Այժմ աշխարհում արդեն կուտակված է էկոլոգիական մենեջմենթի համակարգերի ներդնման և գործարկման փորձը, որը համաշխարհային հանրությանը հնարավորություն տվեց մի շարք փաստաթղթեր մշակել, որտեղ գրառվում է ներդնման կարգը:
Այդ փաստաթղթերին համապատասխան էկոլոգիական մենեջմենթի համակարգերի ներդրման մեխանիզմը ունի հետևյալ փուլերը.
• Ընթացիկ վիճակի գնահատում
• Էկոլոգիական մենեջմենթի համակարգերի ներդրման պլանավորում
• Նպատակների, խնդիրների առաջադրում և ծրագրերի մշակում
• Մշտադիտարկում (դիտման համակարգ)
• Արդյունավետության գնահատում
• Էկոլոգիական մենեջմենթի համակարգի ներքին աուդիտ