Էկոլոգիական մենեջմենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոլոգիական մենեջմենթը կորպորատիվ կառավարման ընդհանուր համակարգի մասն է, որն ունի հստակ կազմակերպչական կառուցվածք և նպատակ է դնում հասնել էկոլոգիական քաղաքականությում առաջադրված դիրքերին` շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի իրականացման միջոցով:

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

1992 թվականին Ռիո-դե-Ժանեյրոյում կայացավ պետությունների ղեկավարների գագաթնաժողով` նվիրված մարդկային հասարակության և բնության կայուն զարգացմանը, որտեղ մասնավորապես ընդունվեց XXI դարի Օրակարգը: Գագաթնաժողովում նաև որոշվել էր, որ էկոլոգիական մենեջմենթը պետք է դասել արդյունաբերական գործունեության և ձեռներեցության կայուն զարգացման վճռական դոմինանտությանը և բարձր առաջնայնությանը: 1993 թ.-ին Համաշխարհային առևտրային համաձայնությանը նվիրված բանակցությունների ուռուգվայական փուլում որոշում ընդունվեց էկոլոգիական մենեջմենթի միջազգային չափանիշների ստեղծման վերաբերյալ:.Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) իր շրջանակներում կազմակերպեց տեխնիկական կոմիտե 207 (TC 207), որը սկսեց ISO 14000 շարքի չափանիշներ սահմանել, որոնցով որոշվում էին էկոլոգիական մենեջմենթի համակարգերի գործունեության սկզբունքները: 1996 թ.-ին թողարկվեց ISO 14001 առաջին և հիմնական չափանիշը (2004 թ.-ին վերանայված). 1998թ. (Госстандарт) Պետչափանիշը հրապարակեց տեքստ ռուսերենով որպես ազգային ГОСТ Р ИСО 14001-98 (վերանայված 2007 թ.-ին), ինչպես նաև ժամանակի ընթացքում գործարկեց ISO 14000 շարքի մնացած չափանիշները: 1993 թ.-ին Եվրամիությունը մտցրեց էկոլոգիական մենեջմենթի սեփական չափանիշը EMAS (Եվրամիության էկոմենեջմենթի և աուդիտի ընդհանուր կառուցվածք): 2000թ.-ին այն վերանայվեց և ձեռնարկությունների էկոլոգիական մենեջմենթի համակարգի պահանջների մասում այն ուղղակիորեն վկայակոչում է ISO 14001 չափանիշի պահանջները:

Կառուցվածք [խմբագրել]

Էկոլոգիական մենեջմենթի համակարգը ունի հետևյալ փոխկապակցված կառուցվածքային տարրերը.

  • Հաստատված էկոլոգիական քաղաքականություն
  • Էկոլոգիական մենեջմենթի համակարգի պահպանման համար պատասխանատու անձնակազմ
  • Վերահսկողություն նորմատիվաիրավական պահանջներին հետևելու նկատմամբ
  • Էկոլոգիական ոլորտների նույնականացման և գնահատման գործընթաց
  • Շրջակա միջավայրի պահպանման խնդիրների և նպատակների առաջադրում
  • Էկոլոգիական ծրագրի ձևավորում
  • Էկոլոգիական մենեջմենթի համակարգի փաստաթղթային ապահովում
  • Գործողությունների կառավարում
  • Անձնակազմի ուսուցում
  • Էկոլոգիական մշտադիտարկում (մոնիթորինգ)
  • Ճշգրտող և նախազգուշացնող գործողություններ
  • Համապատասխանության անընդհատ գնահատումը էկոլոգիական աուդիտի օգնությամբ
  • Վերլուծություն ղեկավարության կողմից

Էկոլոգիական մենեջմենթի համակարգերի տարածում [խմբագրել]

Ձեռնարկությունները կարող են իրականացնել սերտիֆիկացում հենց ISO 14001 միջազգային չափանիշով կամ ազգային օբյեկտիվ չափանիշով: 1996 թ.-ին աշխարհում գրանցված էին էկոլոգիական մենեջմենթ ունեցող 1491 կազմակերպություններ, 2000թ.-ին` 22897 կազմակերպություններ, 2004թ.-ին` 72877: Ռուսաստանում առաջաին ձենարկությունը, որը ստեղծեց էկոլոգիական մենեջմենթի համակարգ, ի հայտ եկավ 1998թ.-ին, 2004թ.-ի ավարտին այդպիսի ձեռնարկությունները 127-ն էին: 2009թ.-ի հուլիսին էկոլոգիական մենեջմենթի համակարգեր գործառնվեցին 300 ռուսական կազմակերպություններում:

Հղումներ [խմբագրել]