Պատիվ (նշան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
՟

Հայերենի կետադրություն

վերջակետ ( : )
միջակետ ( )
ստորակետ ( , )
բութ ( ՝ )
շեշտ ( ՛ )
հարցական նշան ( ՞ )
բացականչական
նշան
( ՜ )
չակերտներ ( « » )
միության գծիկ ( - )
անջատման գիծ ( )
կախման կետեր ( )
բազմակետեր ( ․․․․ )
փակագծեր ( [ ] ( ) )
ապաթարց ( ՚ )
ենթամնա ( ֊ )
բացատ ( )
Հին հայերենի կետադրություն
թավ•լերկ•մակակետ
սոսկ•սուղ
պատիվ ( ՟ )
Լատիներենի կետադրություն
բացականչական
նշան
( ! )
հարցական նշան ( ? )
Տպագրական նշաններ
ամպերսենդ ( & )
աթ ( @ )
աստղանիշ ( * )
հակադարձ շեղագիծ ( \ )
ցանկի մակնշան ( )
տպագրական խաչ ( †, ‡ )
աստիճան ( ° )
վանդականիշ ( # )
համարանիշ ( )
բաժանման նշան ( ÷ )
կարգի ցուցիչ ( º, ª )
տոկոս, հազարերորդական մաս ( %, ‰ )
ենթաբաժին ( )
շտրիխ ( ′, ″, ‴ )
բաժին ( § )
ալիքանշան ( ~ )
ընդգծում ( _ )
կանգնակ ( ¦, | )
Մտավոր սեփականություն
հեղինակային
իրավունքի նշան
(©)
ապրանքանշանի իրավունք (®)
սպասարկման նշան ()
ապրանքանիշ ()
Արժույթներ
արժույթի նշան (¤)
արժույթների
նշաններ`
(֏ ฿ ¢ $ £ ¥ )

Պատիվ (՟), հին հայերենի կետադրության նշան, օգտագործվել է 9-րդ դարում[1]։ Այս նշանի մասին շատ քիչ տեղեկություններ կան։

Ամենահին ձեռագիրը, որ հասել է մեզ, Վանանդի (Լազարյան ճեմարանի) ավետարանն է, գրված 887 թվականին։ Այս ձեռագիր ավետարանում կետադրության կիրառումն արդեն նյութեղեն փաստ է, ունի գործնական նշանակություն և ոչ թե տեսական, ինչպես վաղ շրջանի քերականների գրչագրերում եղածը։ Այն, ինչ կա այստեղ, ժամանակի ճշգրիտ պատկերն է տալիս։ Այս ձեռագրում, հակառակ քերականների տեսական շարադրանքի, գործածվել է միայն մի կետ և պատիվ կոչված նշանը։ Այդ կետը, իհարկե, իր գործածությամբ ունեցել է տարբեր իմաստ և նշանակություն՝ նայած թե ինչ տրոհական դեր է կատարել։ Այս ձեռագրում կետն ունի քառակուսի, երբեմն քառանկյունի, երբեմն էլ թավ ստորակետի ձև։ Տողից վեր դրվելիս այն համարվել է վերջակետ, իսկ տողի վրա, նայած նրա արտահայտած իմաստին, մերթ որպես միջակետ, մերթ որպես ստորակետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հ․ Մ․ Մխիթարյան, «Հին հայերեն կետադրությունը»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]