Խոսքի մասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերենի խոսքի մասերը տասն են` գոյական, բայ, ածական, թվական, դերանուն, մակբայ, կապ (նախադրություն և ետադրություն), շաղկապ, վերաբերական, ձայնարկություն։

Բովանդակություն

[խմբագրել] Գոյական անուն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Գոյական (խոսքի մաս):


Գոյական անունները բնության մեջ եղած անձերի, իրերի, հասկացությունների անուններ են։

[խմբագրել] Հասարակ և հատուկ անուններ

Հասարակ գոյականներ են անվանում միատեսակ առարկաներին կամ հասկացություններին տրվող ընդհանուր անունը:

Հատուկ անունները (հատուկ գոյականները) միատեսակ առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունն է: Դրանք տրվում են միատեսակ առարկաները միմյանցից տարբերելու համար: Հատուկ անուններ են`

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

[խմբագրել] Անձեր և իրեր

Մարդ նշանակող բոլոր գոյականները անձեր են, այդ թվում`

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

[խմբագրել] Շնչավոր և անշունչ առարկաներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Անշունչ առարկաներ են մնացած բոլոր առարկաները: Օրինակ՝ քար, գրիչ, շուն, ոչխար, օձ:

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։ Անշունչ առարկաները կամ իր ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ի՞նչ, ինչի՞ց, ինչո՞վ, ինչո՞ւմ հարցերին։

[խմբագրել] Նյութական և վերացական գոյականներ


ա. Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…
բ. Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

[խմբագրել] Անորոշ և որոշյալ գոյականներ

1. Անորոշ գոյականներն արտահայտում են ընդանրապես առարկա։

Անորոշությունը դրսևորվում է.
ա. “Մի” բառի միջոցով. մի մարդ, մի օր, մի տարի։
բ.Առանց որևէ հատուկ վերջավորության՝ դատարկ փողոց, մարդ չի երևում ։

2. Որոշյալ գոյականներն արտահայտում են խոսողին կամ խոսակցին ծանոթ` որոշակի առարկաներ։
Որոշյալությունը դրսևորվում է.
ա. ը կամ ն որոշիչ հոդով։ Ը-ն ավելանում է բաղաձայնով վերջացող բառերին, ն-ն` ձայնավորով վերջացողներին (գիրքը, սեղանը, դասարանը), բայց` կատուն, տարին։
բ. ս և դ հոդերով։ Այս հոդերը միասնաբար արտահայտում են իմ, քո դերանունների և որոշիչ հոդի իմաստը՝ գիրքս – իմ գիրքը կարծիքդ – քո կարծիքը Ո՞ր դեպքում է գոյականը գործածվում որոշյալ ա. Երբ նրա արտահայտած առարկան խոսողին կամ լսողին ծանոթ է։ Պաղպաղակը համեղ ուտելիք Է։ բ. Երբ գոյականն արդեն գործածվել է նախորդ նախադասության մեջ։ Հեռվից հանկարծ մի մարդ երևաց։ Մարդը ձեռքին հրացան ուներ։ գ. Երբ որպես լրացում ունենում է. -Դերանունների իմ, քո, նրա, սրա, դրա սեռական հոլովաձևերը. իմ գիրքը, քո գույնը, դրա տեսքը -այս, այդ, այն ցուցական դերանունները. այս քաղաքը, այն մարդը -Բոլոր, ամբողջ, ողջ բառերը Ողջ գյուղը կանգնեց պարսպի պես։ Հովհ. Թումանյան -Գերադրական աստիճանի ածական. ամենագեղեցիկ աղջիկը

Գոյականի թիվը Գոյականն ունի երկու թիվ` եզակի և հոգնակի։ Եզակի թիվը գոյականի սովորական, ուղիղ ձևն է և արտահայտում է մեկ առարկա։ Հոգնակի թիվը արտահայտում է մեկից ավելի միատեսակ առարկաներ։ Գոյականներ միայն եզակի թվով – անհոգնական ա. հատուկ անունները. օրինակ` Արաքս, Շուշի, Մխիթար բ. չափվող-կշռվող նյութեր անվանող բառերը. օրինակ` խմոր, մածուն, օղի, մթերք գ. վերացական գոյականները. օրինակ` թախիծ, ուրախություն, սեր, արհամարանք դ. –ություն, -եղեն, -ելիք ածանցներ ունեցող բառերը. օրինակ` քաղցրավենիք, ուսանողություն ե. զանազան խաղերի և զբաղմունքների անունները. օրինակ` շախմատ, լող, վազք, առևտուր զ. գիտությունների և ուսմունքների անունները. օրինակ` ֆիզիկա, քիմիա, կապիտալիզմ, ռոմանտիզմ Գոյականներ միայն հոգնակի թվով – անեզական Առանց եզակիի հանդես են գալիս միայն մի քանի աշխարհագրական անուններ. Ալպեր Կարպատներ Հիմալայներ Անդեր Ֆիլիպիններ Նիդեռլանդներ Հոգնակին կազմվում է –եր, -ներ վերջավորություններով։ -Եր ավելանում է միավանկ, -ներ` բազմավանկ բառերին։ միավանկ սար-եր քար-եր ձոր-եր բազմավանկ քաղաք-ներ աթոռ-ներ անուն-ներ փողոց-ներ Շեղումներ կանոնից ա. –եր վերջավորություն ստանում են նաև՝ -գաղտնավանկով (ը) վերջացող երկվանկ գոյականները. կայս(ը)ր – կայսրեր վագ(ը)ր – վագրեր աստ(ը)ղ – աստղեր արկ(ը)ղ – արկղեր -այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ գոյական է. լրագիր – լրագրեր դասագիրք – դասագրքեր բ. մի շարք միավանկ բառեր գրաբարում վերջացել են ն-ով, որը հետագայում վերացել է։ Այդ հնչյունը հոգնակիում վերականգնվում է. նուռ(ն) – նռներ ձուկ(ն) – ձկներ ծունկ(ն) – ծնկներ թոռ(ն) – թոռներ և այլն etc գ. հոգնակիի այլ ձևեր` մարդ – մարդիկ կին – կանայք

[խմբագրել] Հոլովներ

Բառերի այնպիսի փոփոխությունը, որից կախված է նրանց պաշտոնը նախադասության մեջ կոչվում է հոլովում։ Ուղղական հոլով ա. Ուղղական հոլովի ձևը Ուղղական հոլովը բառի ուղիղ ձևն է։ Որոշյալ առման դեպքում ուղղականն ստանում է որոշիչ հոդ` ը կամ ն. քար – քարը ձի – ձին քույր – քույրը բ. Ուղղական հոլովի իմաստը Ուղղական հոլովն արտահայտում է գործող, մի բան լինող առարկա։ գ. Ուղղական հոլովի գործածությունը Նախադասության մեջ ուղղական հոլովով դրված բառերը հիմնականում գործածվում են որպես ենթակա` Գետը լեռներից շառաչով գալիս և անց է կենում դաշտերի միջով։ ստորոգյալ` Դա մի լեռնային գետ է։ կոչական` Վահան Տերյան, Ինչպե՞ս երգեմ հիշատակը քո։ որոշիչ` Բժիշկ Արշակն այդ օրն ուշացել էր։

Սեռական հոլով ա. Սեռական հոլովի ձևը Սեռական հոլովը կազմվում է երկու եղանակով` 1. ուղղականին վերջավորություն ավելացնելով – արտաքին հոլովում – քար-ի, ձի-ու, քր-ոջ, օր-վա Սեռական հոլովը ստանում է –ի, -ու, -ան, -ոջ, -վա, -ց վերջավորությունները 2. Բառի արմատի հնչյունները փոփոխելով – ներքին հոլովում – տուն – տան, հայր – հոր ու ձայնավորով և բաղաձայնով վերջացող բառերում -ն դառնում է ա, այ երկհնչյունով ու բաղաձայնով վերջացող բառերում այ-ը վերածվում է ո-ի։ շուն – շան արյուն – արյան հայր – հոր մայր – մոր բ. Սեռական հոլովի իմաստը Սեռական հոլովն արտահայտում է պատկանելության իմաստ։ գ. Սեռական հոլովի գործածությունը Նախադասության մեջ սեռական հոլովով դրված բառերը գործածվում են որպես գոյականի լրացում. Հատկացուցիչ` Արագածի, Արարատի Հայացքի դեմ սգավոր, Սև տուֆակերտ մի պալատի Տրտմահանդես դահլիճում Պառկած է նա Որպես անթագ, բայց հիրավի թագավոր… Պ. Սևակ Որոշիչ` Սեղանի գինին թույլ, բայց համեղ խմիչք է։

Տրական հոլով ա. Տրական հոլովի ձևը Տրական հոլովը սեփական ձև չունի, միշտ նման է սեռականին, միայն թե որոշյալ առման ժամանակ հոդ է ստանում։ սեռական` քարի, ձիու, օրվա, քրոջ տրական` քարի(ն), ձիու(ն), օրվա(ն), քրոջ(ը) բ. Տրական հոլովի իմաստը Տրական հոլովն արտահայտում է հանգման իմաստ. տրական հոլովով դրված առարկային հանգում է գործողությունը. Ոտքս կպավ մի քարի (այն քարին)։ գ. Տրական հոլովի գործածությունը Տրական հոլովով դրված բառերը նախադասության մեջ լինում են ստորոգյալի լրացում` անուղղակի խնդիր և պարագա. Վահանը հանդիպես Արամին։ (խնդիր) Գիրքը դրված է սեղանին։ (պարագա)

Հայերենում, այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ բառ է, հոգնակին կարող է ստանալ և՛ -եր, և՛ -ներ վերջավորություն։ Եթե վերջին միավանկ բաղադրիչը գոյական է և իր իմաստը պահում է անփոփոխ, ապա հոգնակին ստանում է -եր վերջավորություն։ Ըստ այդմ՝ գլխացավ(եզ.) = գլխի + ցավ = (հոգնակի) գլխացավԵՐ ծովափ(եզ.)= ծովի + ափ = (հոգնակի) ծովափԵՐ Եթե վերջին միավանկ բաղադրիչը բայի արմատ է կամ բայի իմաստ ստացած գոյական, ապա հոգնակին ստանում է -ներ վերջավորություն։ Օրինակ՝ վիպագիր (եզ.) = վեպ գրող. այստեղ գիր՝ գրել բայի իմաստ ստացած գոյական =վիպագիրՆԵՐ տնտեսվար(եզ.) =տնտեսություն վարող. այստեղ վար՝ վարել բայի արմատ =տնտեսվարՆԵՐ Կա ևս մի բացառություն՝ ռուսՆԵՐ...

Հայցական հոլով ա. Հայցական հոլովի ձևը Անձերի հայցականը նման է տրականին. Վահանը սիրում է Անիին։ Իրերի հայցականը նման է ուղղականին. Վահանը սիրում է խնձոր։ բ. Հայցական հոլովի իմաստը Հայցական հոլովն արտահայտում է կրելու իմաստ. այդ հոլովով դրված առարկան կրում է գործողությունը. Վարդանը պատռեց նկարը։ գ. Հայցական հոլովի գործածությունը Հայցական հոլովով դրված բառերը նախադասության մեջ լինում են ստորոգյալի լրացում` կրող խնդիր և պարագա։ Քամին սենյակ էր բերում ծաղիկների բույրը։ (ուղիղ խնդիր) Գիշերը հորդ անձրև էր եկել։ (պարագա)

Բացառական հոլով

Բացառական հոլովը , կազմվում է –ից, -ուց վերջավորություններով, որոնք ավելանում են ուղղական և մասամբ սեռական հոլովաձևերի վրա: Օրինակ` քար-ից, ձի-ուց, մարդ-ուց, գարնան-ից, քրոջ-ից: Բացառական հոլովը արտահայտում է անջատման իմաստ: Օրինակ` Բլրաչափ ժայռեր սարերից պոկեց,

 Փախչող նավերի հետևից շպրտեց (Ղ. Աղայան)

Բացառական հոլովով դրված բառերը նախադասության մեջ լինում են ստորոգրյալի խնդիր և պարագա լրացումներ: Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում Օրինակ ` Անծանոթը ծոցատետրից մի թուղթ պոկեց և ինչ-որ բան գրելով`

   մեկնեց նրան (խնդիր):

Այդ ջրերը գալիս էին Բինգյոլի պաղպաջուն աղբյուրներից (պարագա): Վաղ առավոտից անընդհատ անձրև էր մաղում (պարագա): Հանկարծահաս ուրախությունից նրա աչքերը լցվեցին (պարագա):


Գործիական հոլով

Գործիական հոլովը կազմվում է –ով, -բ վերջավորություններով, որոնք ավելանում են ուղղական կամ սեռական հոլովաձևերի վրա. Օրինակ` քար-ով, ձի-ով, քրոջ-ով, արյամ-բ,

 Լուծմամ-բ (նաև արյունով, լուծումով):

Բ վերջավորությունից առաջ եղածն-ն փոխվում է մ-ի: Օրինակ` արյուն-արյան-արյամբ,

լուծում-լուծման-լուծմամբ:

Գործիական հոլովը հիմնականում արտահայտում է միջոցի, գործիքի իմաստ: Օրինակ` կավիճով գրել, մուրճով հարվածել, ոտքով խփել: Գործիական հոլովով դրված բառերը նախադասության մեջ լինում են ստորոգյալի լրացում` խնդիր և պարագա։ Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում: Օրինակ` Գետը լայնատարած դաշտերով , նեղ ու երկար կիրճերովաղմուկ-աղաղակով հոսում էր դեպի հեռու ` դեպի ծով(պարագա): Խոցված գազանի նման նա մռնչում էր, բողոքում իր բախտի դեմ, փրփրադեզ կոհակներով, վիժանուտ հորձանքով կռվում ափերի հետ (խնդիր) (Րաֆֆի):

Ներգոյական հոլով

Ներգոյական հոլովը կազմվում է –ում վերջավորությամբ, որն ավելանում է ուղղականի վրա ` սար-ում, օր-ում, անկյուն-ում: Օրինակ` Երկնքում` բամբյուն ու բոց:

   Երկնքում` կայծ ու կռիվ…
   Բախվում են խորթ ու խռով
   Ամպերը խռիվ-խռիվ (Հ. Սահյան):

Ներգոյական հոլովն արտահայտում է պարունակելու , մի բան ներսում ունենալու իմաստ: Օրինակ` Անտառում ամպի ծվեններ կային,

 Կապույտ մշուշներ կային անտառում(Հ. Սահյան):

Ներգոյական հոլովով դրված բառերը նախադասության մեջ լինում են ստորոգյալի պարագ լրացում: Օրինակ` Բաժակում ջուր կա։ Երեխաները լողում էին գետում( տեղի պարագա): Մեքենան այդ տարածությունն անցավ մեկ ժամում (ժամանակի պարագա): Որոշ գոյականներ ներգոյական հոլովաձև չունեն։ Դրանք են` անձ և կենդանի ցույց տվող բառեր (մարդ, հայր, մայր, ուսուցիչ և այլն) և -ում, -ություն, -եղեն ածանցներով կազմված բառերի մեծ մասը (զեկուցում, լուծում, հիացում, միացում, քաջություն, ընկերություն, կոշկեղեն, արծաթեղեն և այլն)։ Նրանք պարունակելու իմաստն արտահայտում են սեռական հոլովաձևին ավելացնելով մեջ կապը: Օրինակ` զեկուցման մեջ, լուծման մեջ:

[խմբագրել] Բայ

Հայերենի խոսքի մասերի համակարգում բայն իր քերականական ձևերի առատությամբ, արտահայտած իմաստներով ամենահարուստ խոսքի մասն է։ Տեսեք. բայը խոսքի մեջ հանդես է գալիս երկու ձևերով՝ դիմավոր և անդեմ, որոնցից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ իմաստներ ու բազմազան ձևեր։ Բայն ունի ամենաշատ քերականական կարգեր՝ սեռ, դեմք, թիվ, ժամանակ, եղանակ: Բայն այն խոսքի մասն է, որը մենակ կազմում է նախադասություն։ Ուրեմն, այս իմաստով ամենակարող է: Բայը միակ խոսքի մասն է, որ կազմությամբ պարզ լինել չի կարող. -ել, -ալ, բայածանցների առկայությունը պարտադիր է: Յուրաքանչյուր բայ կարող է ունենալ երկու հարյուրից ավելի ձևեր։ Խոսքի ոչ մի այլ մաս ձևերի այսպիսի առատություն չունի։ Ուրեմն, բայն այն միակ խոսքի մասն է, որ իր ձևով կարող ենք առանձնացնել մյուսներից։ Դիմավոր բայը նախադասության գլխավոր անդամներից մեկն է: Եթե հոլովումը կարող է բնորոշ լինեն նաև այլ խոսքի մասերի, այդ թվում բայի, ապա խոնարհումը հատուկ է միայն բային. ոչ մի այլ խոսքի մաս չի կարող խոնարհվել:

[խմբագրել] Ածական անուն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ածական (խոսքի մաս):

Առարկայի հատկանիշ ցույց տվող խոսքի մասը կոչվում է ածական անուն և պատասխանում է ինչպիսի± հարցին։ Անգլերենում ածականը չի փոփոխվում ըստ սեռի, թվի և հոլովի: Ածականները լինում են` 1. Պարզ, որոնց մեջ չեն առանձնանում նախածանցը, արմատը և ածանցը` լավ երկար հեշտ վատ մեծ 2. Ածանցավոր, որոնց մեջ առանձնանում են նախածանցը, արմատը և վերջածանցը` Վերջածանցավոր` գեղեցիկ անօգուտ հարմարավետ հայտնի երջանիկ սիրելի կարմրավուն ոսկյա Նախածանցավոր` կեղծ կեղծավոր անհնարին անտեղի 3. Բաղադրյալ, որոնք կազմվում են երկու բառերից, որոնցից երկրորդը ածական է և հաճախ կրում է հիմնական շեշտը, իսկ առաջինը կարող է լինել ինչպես գոյական, այնպես էլ մակբայ կամ ածական` ձյունաճերմակ մուգ կապույտ Ածականների համեմատության աստիճանները Ածականների միակ ձևական փոփոխությունը նրանց փոփոխությունն է ըստ համեմատության: 1. Միավանկ երկար ավելի երկար ամենաերկար մեծ ավելի մեծ ամենամեծ թեթև ավելի թեթև ամենաթեթև մեծ ավելի մեծ ամենամեծ 2. Բազմավանկ գեղեցիկ ավելի գեղեցիկ ամենագեղեցիկ անհնարին ավելի անհնարին ամենից անհնարին 3. Բացառություններ լավ ավելի լավ ամենալավ վատ ավելի վատ ամենավատ փոքր ավելի փոքր ամենափոքր շատ ավելի շատ ամենաշատ հեռու ավելի հեռու ամենահեռու Ածականները օգտագործվում են նախադասություններում որպես` 1. Նախադասության մեջ ածականի հիմնական գործառությունը գոյականի որոշյալության մատնանշումն է` Նրանք ապրում են նոր տանը: 2. Ածականը կարող է լինել նաև բաղադրյալ ստորոգյալի մաս` որոշյալ անդամ`

[խմբագրել] Թվական

[խմբագրել] Դերանուն

Այն բառերը որոնք դրվում են անունների փոխարեն, որպեսզի անունը չկրկնվի. կոչվում են դերանուն:

օրինակ՝ Աշակերտը սովորում է դասը, նա աշխատանքը, դեռ չի վերջացրել։ Նա դերանուն է, որ գրած է աշակերտի փոխարեն:

Հետևյալ նախադասությունների մեջ, ուր որ հնարավոր է, գոյական անունների փոխարեն դնել դերանուն և արտագրել: Տիգրանը գնաց պարտեզ. Տիգրանը անձրևից թրջվեց։ Եզն ու կովը ընտանի կենդանիներ են. եզն ու կովը մարդու շատ օգուտ են տալիս։ Հայրս, մայրս և ես գնացինք զբոսնելու. հայրս մայրս ու ես շատ ուշ վերադարձանք: Խոսողն իր անվան տեղ դնում է ես, որ կոչվում է առաջին դեմքի դերանուն, որի հոգնակին է մենք։ Խոսակիցը երկրորդ դեմքն է, որի անվան տեղ գրվում է դու, հոգնակին՝ դուք։ Իսկ այն անձը, որը ո´չ խոսողն է և ոչ իր խոսակիցը կոչվում է երրորդ դեմք, որի անվան տեղ դրվում է նա, հոգնակին՝ նրանք: Հետևյալ բառերը դերանուններ են՝ եզակի՝ սա, դա, նա, ինքը, այս, այդ, այն, հոգնակի՝ սրանք, դրանք, նրանք, իրենք: Նայելով դերանունների նշանակության՝ այլ և այլ տեսակի են բաժանվում: 1) Անձնական դերանուններ. - Այն դերանունները որոնք դրվում են անձնավորությունների անվան փոխարեն կոչվում են անձնական դերանուններ։ Այդ դերանուններն են՝ ես, դու, նա, մենք, դուք, նրանք: 2) Ցուցական դերանուններ. - Այն դերանունները որ գործ ենք ածում որևէ անուն կամ առարկայ ցոյց տալու համար կոչվում են ցուցական դերանուններ։ Այդ դերանուններն են՝ սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք: 3) Փոխադարձ դերանուններ.- փոխադարձ կոչվում են այն դերանունները, որոնք դրվում են խոսքի մեջ եղած երկու կամ ավելի անունների տեղ և խոսքի իմաստն այնպես են արտահայտում, որ թե մեկ և թե մյուս առարկայի համար է հասկացվում, օրինակ՝ կաղն ու կույրը իրար օգնեցին խոսքը հասկացվում է՝ թե կաղը կույրին օգնեց և թե կույրը կաղին օգնեց։ Փոխադարձ դերանուններն են՝ միմյանց, իրար, մեկմեկու (մեկմեկի): 4) Հարցական դերանուններ. – Հարցական են կոչվում այն դերանունները, որոնք գործ են ածվում ոչ թե մի ծանոթ անուն չկրկնելու համար, այլ խոսողի համար մի անծանոթ անուն հարցնելու համար, որ որոշվում է պատասխանի մեջ. օրինակ՝ ո՞վ պատասխանեց դասը։ - Հասմիկը պատասխանեց։ Ի՞նչ գնեցիր։ Ժամացույց գնեցի։ Հարցական դերանուններն են՝ ո՞վ, ի՞նչ, ո՞ր, ե՞րբ, քանի՞։ Հարցական դերանուններն ունենում են հարցական նշան (՞): ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Դերանունների վերջում ա, ո ձայնավորներից հետո անձայն յ չի գրվում՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա,: ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Ինչպես անունները դերանուններն էլ հոլովվում են: ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Ե զ ա կ ի Ուղ. ես, ինքս դու, ինքդ նա, ինքը Սեռ. իմ քո նրա Տր. ինձ քեզ նրան, իրեն Հայց. ինձ քեզ նրան, իրեն Բաց. ինձնից, ինձանից քեզնից, քեզանից նրանից, իրենից Գործ. ինձնով, ինձանով քեզնով, քեզանով նրանով, իրենով Ներգ. ինձնում, ինձանում քեզնում, քեզանում նրանում, իրենում Հ ո գ ն ա կ ի Ուղ. մենք, ինքներս դուք, ինքներդ նրանք, իրենք Սեռ. մեր ձեր նրանց, իրենց Տր. մեզ ձեզ նրանց, իրենց Հայց. մեզ ձեզ նրանց, իրենց Բաց. մեզնից, մեզանից ձեզնից, ձեզանից նրանցից, իրենցից Գործ. մեզնով, մեզանով ձեզնով, ձեզանով նրանցով, իրենցով Ներգ. մեզնում, մեզանում ձեզնում, ձեզանում նրանցում, իրենցում ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Եզակի Անձ Իր Ուղ. սա դա նա այս այդ այն Սեռ. սրա դրա նրա սրա դրա նրա Տր. սրան դրան նրան սրան դրան նրան Հայց. սրան դրան նրան այս այդ այն Բաց. սրանից դրանից նրանից սրանից դրանից նրանից Գործ. սրանով դրանով նրանով սրանով դրանով նրանով Ներգ. սրանում դրանում նրանում սրանում դրանում նրանում

Հոգնակի Անձ Իր Ուղ. սրանք դրանք նրանք սրանք դրանք նրանք Սեռ. սրանց դրանց նրանց սրանց դրանց նրանց Տր. սրանց դրանց նրանց սրանց դրանց նրանց Հայց. սրանք դրանք նրանք սրանք դրանք նրանք Բաց. սրանցից դրանցից նրանցից սրանցից դրանցից նրանցից Գործ. սրանցով դրանցով նրանցով սրանցով դրանցով նրանցով Ներգ. սրանցում դրանցում նրանցում սրանցում դրանցում նրանցում

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Հոլով Հոգնակի Ուղ. - - - Սեռ. միմյանց իրար մեկմեկու Տր. միմյանց իրար մեկմեկու Հայց. միմյանց իրար մեկմեկու Բաց. միմյանցից իրարից մեկմեկից (մեկ-մեկուց) Գործ. միմյանցով իրարով մեկմեկով Ներգ. - - -


ՀԱՐՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Ո՞վ Ի՞նչ Ո՞ւր Քանի Որտեղ Ե զ ա կ ի Ուղ. ո՞վ ի՞նչ (ը) ո՞րը քանի՞սը որտե՞ղ(ը) Սեռ. ո՞ւմ ինչի՞ որի՞ քանիսի՞ որտեղի՞ Տր. ո՞ւմ ինչի՞(ն) որի՞ն քանիսի՞(ն) որտեղի՞(ն) Հայց. ո՞ւմ ի՞նչ (ը) ո՞րը, որի՞ն քանի՞սը(ի՞ն) որտե՞ղ(ը) Բաց. ո՞ւմից, ո՞ւմնից ինչի՞ց որի՞ց քանիսի՞ց որտեղի՞ց Գործ. ո՞ւմով, ո՞ւմնով ինչո՞վ որ՞ով քանիսո՞վ որտեղո՞վ Ներգ. - ինչո՞ւմ որո՞ւմ քանիսո՞ւմ որտեղո՞ւմ

Ո՞վ Ի՞նչ Ո՞ւր Քանի Որտեղ Հ ո գ ն ա կ ի Ուղ. ո՞վքեր ինչե՞ր(ը) որո՞նք քանիսնե՞րը Սեռ. - ինչների՞ որո՞նց քանիսների՞ Տր. - ինչերի՞(ն) որո՞նց քանիսների՞ն Հայց. - ինչե՞ր(ը) որո՞նք, որո՞նց քանիսնե՞րը(ի՞ն) Բաց. - ինչերի՞ց որոնցի՞ց քանիսների՞ց Գործ. - ինչերո՞վ որոնցո՞վ քանիսներո՞վ Ներգ. - ինչերո՞ւմ որոնցո՞ւմ

[խմբագրել] Մակբայ

Մակբայը այն խոսքի մասն է, որը ցույց է տալիս գործողության հատկանիշ կամ հանգամանք, որով պայմանվորված է գործողությունը։ Մակբայը վերաբերում է բային այն բոլոր դեպքերում, երբ ցույց է տալիս, թե ինչպես, որտեղ, երբ է կատարվում գործողությունը և վերաբերում է ածականին կամ մեկ այլ մակբայի, երբ ցույց է տալիս դրանց հատկանիշները։ Նախադասություններում մակբայները հանդես են գալիս առավելապես պարագայական գործառությամբ։ Մակբայները լինում են` 1. Պարզ լավ շատ շատ հաճախ 2. Ածանցավոր մակբայները կազմվում են ածանցի ավելացմամբ` ա) ածականին` սովորական սովորաբար հեշտ հեշտորեն հնարավոր հնարավորությամբ բ) մակբային` առավել առավելաբար նշելի նշելիորեն գ) որոշ գոյականների` շաբաթ շաբաթական մաս մասամբ դ) որոշ թվականների` առաջին նախ և առաջ 3. Բարդ` երբեմն ինչ-որ տեղ ինչ-որ տեղ (hարցական և ժխտական նախադասություններում) ոչ մի տեղ 4. Բաղադրյալ` ընդմիշտ ոչ մի դեպքում 5. Համընկնող` ա) ածականների հետ` արագ, արագորեն երկար, շատ երկար լայն, լայնորեն ամուր, ծանր բարձր վաղ, շուտ ուշ, հետո բ) կապերի հետ` հետո նախքան, մինչ այնժամ, երբ գ) շաղկապների հետ` երբ ուր, որտեղ բայց, սակայն

Մակբայի գործածությունը Մակբայը նախադասության մեջ պարագայական բառ է, որն արտահայտում է գործողության ժամանակը, տեղն ու բնույթը, երբեմն նաև նրա պատճառը, նպատակը և արդյունքը։ Մակբայը բնութագրում է նաև որակի կամ գործողության աստիճանը, որի դեպքում այն բնորոշում է ածականը կամ մեկ այլ մակբայ` Նա կգա շուտով: Թեյը շատ տաք է: Նա խոսում է անգլերեն բավականին լավ: Եթե մակբայը գործածվում է հարցական նախադասության մեջ, ապա այն հարցական մակբայ է Այս ինչպե՞ս կարող է արվել: Որտե՞ղ է այս գետի ակունքը: Ինչո՞ւ է նա զայրանում քեզ վրա: Եթե մակբայը ներառում է որոշիչ նախադասություն, ապա այն հարաբերական մակբայ է Այդ այն տարին էր, երբ ծագեց պատերազմը: Մենք չկարողացանք գտնել այն տունը, որտեղ նա ապրել էր: Եթե մակբայը ներառում է ենթակա, ստորոգելիական կամ խնդրառական երկրորդական նախադասություններ, ապա այն միացնող մակբայ է (Conjunctive Adverb)` Խնդիրն այն է, թե որտեղ կարող ենք գտնել այդ: Ես չեմ հասկանում, թե ինչպես եք դուք պատրաստվում անել այդ աշխատանքը:


[խմբագրել] Կապ

Կապերը սպասարկու խոսքի մասեր են և ցույս են տալիս հարաբերություն:Կապերը կապվող բառի հետ միասին դառնում են բայական անդամի լրացում: Կապերը լինում են 3 տեսակ`

1.իսկական կապեր

2.անիսկական կապեր 3. կապական բառեր Իսկական կապերը գործածվում են միմիայն որպես կապ։ Իսկական են՝ ի, առ, ըստ, ընդդեմ, հանդեպ, բացի, փոխարեն, շնորհիվ, դեպի, համար, մասին, առթիվ, նկատմամբ և այլն։ Լրացում հանդիսացող բառերի նկատմամբ իսկական կապերը կարող են լինել նախադաս կամ ետադաս: Այն կապերը, որոնք գործածվում են կապվող բառերից առաջ, կոչվում են նախադաս։ իսկ ետադաս են այն կապերը, որոնք միշտ դրվում են լրացում հանդիսացող բառից հետո: Անիսկական կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ բառերը: Այս կապերը ետադչություններ են և պահանջում են սեռական հոլովով լրացումներ, բացառությամբ անձնական դերանունների 1-ին և 2-րդ դեմքի դեր-ի, որոնք գործածվում են տրական հոլովով:Օր.՝ ինձ համար, ձեզ պես, քեզ համար… կապական բառերը զանազան խոսքի մասեր են, գոյական, ածական, մակբայ, որոնք թեև գործածվում են որպես կապ, բայց չեն զրկվում նյութական նշանակությունիցև պահպանել են իրենց խոսքիմասային որոշ առանձնահատկություններ: Կապական բառերն են՝ պատճառով, ժամանակ, կապակցությամբ, տեղ, դեմ, ձեռքից, երեսից, առաջ, դիմաց, ետև, մեջ, տակ, շուրջ, նման, համեմատ, համաձայն, սկսած, չնայած և այլն… Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են ստորոգյալին և այդ կապվող բառի հետ միասին դառնում են ստորոգելի կամ բայական անդամի լրացում: կապերն արտահայտում են հոլովական իմաստներ կատարելով հոլովական վերջավորությունների դեր։ Այդ պատճառով կապերն իրենք չեն հոլովվում ու առանձին վերցրած նախադասության անդամ կազմել չեն կարող։ կապերի տեսակները Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածվող այլ բառերից առաջ կամ հետո։ Դրա համար կոչվում են նախադրություններ և հետադրություններ 1. Նախադրություններ դրվում են կապող բառից առաջօր` առանց, դեպի, որպես մինչև, հանուն, ի հաշիվ և այլն 2. Հետադրություններ դրվում են կապող բառից հետո, օր` առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ հանդիման, մասին, միջև ներքո, մոտ վրա և այլն

Շատ հետադրություններ գործածվում են նաև գոյականի նշանակությամբ: 3. Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապող բառից և առաջ և հետո։ Այսպիսի կապերը կոչվում են երկբայություններ օր` բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։ Կան գոյականներ, ածականներ, մակբայեր ու այլ բառեր որոնց այս կամ այն ձևը հաճախ օգտագործվում է որպես կապ։ Այդպիսի բառերը կոչվում են կապական բառեր։ կապական բառեր են` առաջ, առջև, չանցած, անունով, անունից, ընթացքում, ժամանակ, կից, կողմից, հակառակ, համեմատ հետևանքով, , մեկ, միջոցով, ներս ներքև նպատակով և այլն Կապական բառերը սովորաբար հետադրություններ են ։ Նրանցից մի քնաիսը են միայն նախադրություններ, դրանք են` չնայած, բացառությամբ, սկսած և այլն:

Կապերի հոլովառությունը Յուրաքանչյոր կապ պահանջում է որոշակի հոլովով բառ:

Կապերի` որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն: կանոններ 1. հետադրություններից շատերը գործածվում են սեռական հոլովի հետ և կապվող բառերի հետ դառնում են ստորոգյալի լրացում 2. Տրական հոլովի հետ գործածվում են մի քնաի նախադրություններ` առանց ըստ հանուն նայած չնայած հակառակ համաձայն 3. Հայցական հոլովի հետ գործածվում են` առ, դեպի, ի, ի վար, մինչև , որպես և այլն 4. Բացառական հոլովի հետ` առաջ, բացի, դուրս, ի վեր, ի վար, վերևմ, հետո, հեռու, ներքև, ներս, անկախ և այլն 5. Գործիական հոլովի հետ` հանդերձ մեկտեղ մեկ հետագրությունները 6.Մի քանի կապեր և կապական բառեր հավասարապես օգտագործվում են տարբեր հոլովների հետ` առաջ, ի վեր, որպես, որպես, հետո, ինչպես կապերը ըստ կազմության լինում են պարզ և բարդ /սրա մասին գրել են/ Բարդ կապերը սովորաբար նախադրավոր կազմություն ունեն։ Նրանք կազմված են որևէ նախդիրից և մեկ այլ բառից։ Դրանք գրվում են կամ միասին կամ անջատ` 1. Միացած բաղադրիչներով գրվում են բարդ կապերի մեծ մասը 2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են ի նախդիրով կազմված մի քանի կապեր: բացի, առանց, զատ, փոխանակ, հա նդերձ, չնայած, հակառակ, որպես, որպես , կազմված կապական բառակապակցությունները նախադասության մեջ ունեն ազատ շարադասություն:

[խմբագրել] Շաղկապ

Շաղկապները ըստ կառուցվածքի լինում են 1. Պարզ և կամ ոչ բայց հետո համար եթե որ երբ մինչ 2. Ածանցավոր (կազմված արմատական բառից)` թեև նախքան մինչև եթե ոչ հետո 3. Բարդ (կազմված 2-ից ավելի բառերից)` հենց որ այնքան լավ որքան քանի որ եթե միայն 4. Զույգ (կամ կրկնակ, որոնք բաժանվում են երկու մասի)` թե... թե ոչ միայն... այլ կամ... կամ

Շաղկապները ըստ այն դերի, որ կատարում են նախադասության մեջ, բաժանվում են` Իրենց քերականական գործառությամբ շաղկապները բաժանվում են համադասականների և ստորադասականների: 1. Համադասական շաղկապները միավորում են նախադասության համազոր անդամները և համադաս նախադասություններըª Սենյակում երկու աթոռ և մի սեղան կար: Նրա հագուստը հին էր, բայց կոկիկ: Ամբողջ կյանքում ապրել եմ Մոսկվայում, բայց երբեք չեմ եղել այս փողոցում: Նա չգիտի այս երգը, քանի որ չի տեսել նոր ֆիլմը: 2. Ստորադասական շաղկապները միացնում են երկրորդական նախադասությունները գլխավորին` Չեմ կարող գալ, քանի որ զբաղված եմ: Նա կօգնի քեզ քո աշխատանքում, եթե ժամանակ գտնի: Թեև արևի տակ բավականին տաք էր, սակայն ցուրտ էր ստվերում:

Վերաբերական (եղանակավորող) բառեր Վերաբերականը որպես խոսքի մաս: Վերաբերականների տեսակներն ըստ իմաստի` գնահատողական, հաստատական, ժխտական, երկբայական, սաստկական, սահմանափակման, դրանց կազմությունը և կիրառության հետ կապված կետադրությունը:

[խմբագրել] Ձայնարկություն

Ձայնարկությունները զգացմունք արտահայտող հատուկ բառեր են` ահ ըհը ավաղ, ափսոս

Օ՛ , ինչքան ինձ ուրախացրիք։ Դե, ի՞նչ ես կարծում այդ մասին:

Իմ տունը նոր է:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով