Հայնրիխ Հյուբշման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Հայնրիխ Հյուբշման
{{{բնագիր անուն}}}

Հայնրիխ Հյուբշմանը
Ծնվել է 1848 թ., հուլիսի 1 (1848-07-01)
Էրֆուրտ, Գերմանիա
Մահացել է հունվարի 28, 1908 (59 տարեկան)
Ֆրայբուրգ, Շվեյցարիա
Ազգություն Գերմանացի
Գիտական ոլորտ Լեզվաբան, հայագետ, իրանագետ
Ալմա մատեր Ենայի համալսարան
Հայտնի է որպես Հայերենի ճիշտ դիրքի տեղադրումը Հնդեվրոպական լեզուների շարքում


Հայնրիխ Հյուբշման (գերմ.՝ Johann Heinrich Hübschmann; 1 հուլիսի 1848, Էրֆուրտ - 21 հունվարի 1908, Ֆրայբուրգ) (Յոհան Հայնրիխ), գերմանացի լեզվաբան, հայագետ, իրանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1872

Կյանքը[խմբագրել]

Պատմահամեմատական լեզվաբանության մեջ երիտքերականական ուղղության Լայպցիգի դպրոցի ներկայացուցիչ։ 1868-ին Ենայի համալսարանում աշակերտել է Ա. Շլայխերին, ապա՝ հայագիտական բնագավառում Ենայի և Տյուբինգենի համալսարանների պրոֆեսոր Ա. Մերքսին։ Ավարտել է Մյունխենի համալսարանի արևելագիտության բաժինը (1872)։ «Զրադաշտական մի երգ» (1872) ուսումնասիրության մեջ նրա ուշադրությունը գրավել է նաև հայերենը։ 1873-75-ին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է այն և հետագայում հիմնականում զբաղվել միայն հայերենով։ 1875-ին Լայպցիգի համալսարանում դասախոսի պաշտոն ստանալու համար ներկայացրել է «Հայոց պատմության և արաբների առաջին պատերազմների մասին՝ ըստ Սեբեոսի հայերենի (բնագրի)» աշխատությունը, որը ներառնում է Սեբեոսի պատմության որոշ հատվածներ՝ գերմաներեն թարգմանությամբ և ծանոթագրություններով։ Հայոց լեզվի զարգացման մեջ մեծ տեղ է հատկացրել ոչ լեզվական երևույթներին՝ մշակույթին, մշակութային փոխազդեցություններին, տարածքային նվաճումներին։

Գործունեությունը[խմբագրել]

Լեզուների համեմատական ուսումնասիրության համար կարևոր է համարել բացառություններ չճանաչող հնչյունական օրենքների, ինչպես նաև լեզվի պատմության մեջ համաբանության գործոնի ազդեցության բացահայտումը։ Հնդեվրոպական լեզուների փոխհարաբերության հարցում Հյուբշմանն ընդունել է Յոհան Շմիդտի «ալիքների տեսությունը»։ «Հնդեվրոպական լեզուների շրջանում հայերենի դիրքի մասին» (1875) հոդվածում, հայերենը համեմատական քննության ենթարկելով մյուս հնդեվրոպական լեզուների հետ, Հյուբշմանն ապացուցել է, որ հայերենին իրանական բնույթ տվող բառերը պարսկական փոխառություններ են, իսկ հայերենը իր բնիկ բառապաշարով, հնչյունական և քերականական կառուցվածքով անկախ դիրք է գրավում հնդեվրոպական լեզվաընտանիքում։ Հետագայում Հյուբշմանն ավելի մանրամասն քննության է ենթարկել հայերենի հնչյունական, քերականական համակարգերը և բառապաշարը։

Հիմնական աշխատությունները[խմբագրել]

  • «Zur Casuslehre», Münch., 1875
  • Über die Stellung des Armenischen im Kreise der indogermanischen Sprachen, «Zeitschrift fur vergleichende Sprachforschung der indogermanischen Sprachen», 1877, Bd 23
  • Iranische Studien, 1879, Bd 24
  • «Armenische Studien», 1883
    «Հայագիտական ուսումնասիրություններ»
  • «Das indogermanische Vokalsystem», Stras., 1885
  • «Etymologie und Lautlehre der ossetischen Sprache», Stras., 1887
  • «Persische Studien», Stras., 1895
  • «Armenische Grammatik», 2 Aufl., Lpz., 1897
    «Հայերենի քերականությունը»
  • «Altarmenische Ortsnamen», 1904
    «Հին հայոց տեղվո անունները

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png