Ներգոյական հոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներգոյական հոլովի ընդհանուր հոլովական իմաստը կարելի է համարել պարունակման իմաստը, որը տեղի իմաստ ցույց տվող բառերի հետ հանդես է գալիս որպես տեղային պարունակություն, իսկ ժամանակի իմաստ ունեցող բառերի հետ` ժամանակային պարունակություն։ Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որի մեջ կամ սահմաններում կատարվում է գործողությունը, այն ժամանակը, որի մեջ կամ ընթացքում կատարվում է գործողությունը և այլն։

Գործիական հոլովաձևը կազմվում է ում վերջավորության ավելացմամբ։ [1]։

Ներգոյականը ժամանակակից հայերենի միակ հոլովաձևն է, որ նախադասության մեջ գործածվում է միայն պարագայական նշանակությամբ։ Ներգոյական հոլովաձևով դրված բառը նախադասության մեջ կարող է լինել`

Գոյականների մի զգալի մասը (անձանիշ գոյականները, շնչավոր ոչ անձեր ցույց տվող գոյականները, վերացական գոյականները և այլն), ներգոյական հոլովաձև չունի։ Այդ բառերը ներգոյականի իմաստը կարող են արտահայտել սեռականով և մեջ կապով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002