Հայոց գրեր
Հայոց գիր կամ Հայոց այբուբեն, հնչյունաբանական գրերի համակարգ, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար: Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թ.:
Բովանդակություն |
Ստեղծման նախապատմությունը [խմբագրել]
Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները: Մաշտոցը հասկանում է, որ քրիստոնեության դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը: Իր մտքերով նա կիսվում է Սահակ Պարթևի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում: Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի այբուբեն ստեղծելու նրանց ծրագրին: Քաջալերելով նրանց ծրագիրը՝ Վռամշապուհ թագավորը ասում է, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը: Այդ նշանագրերը հայագիտության մեջ հայտնի են Դանիելյան գրեր անունով: Ոգևորված դրանով՝ Մաշտոցը սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայոց իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին: Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում Հայոց գրերի ստեղծմանը:
Հայոց գրերի ստեղծումը [խմբագրել]
Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ Մաշտոցը մի մասին ուղարկում է այն ժամանակի հունական դպրության կենտրոններից մեկը՝ Սամոսատ, մյուսներին տանում է իր հետ՝ Եդեսիա: Եդեսիայի հարուստ դիվանատանը նա հետազոտում է տարբեր լեզուներով գրքեր, ուսումնասիրում է դրանց այբուբենները: Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը: Գյուտից հետո Մաշտոց ը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը: Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» 1-ին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (« Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը »):[1]
Գրերի ստեղծման բարդությունը [խմբագրել]
Մաշտոցի առաջ ծառացել էին մի շարք դժվարություններ: Նախ՝ հայերենը ուներ շատ բարբառներ՝ իրենց հատուկ առանձնահատկություններով: Նա ծանոթ պիտի լիներ գոնե Տարոնի (որտեղ ծնվել էր), Սյունիքի ու Գողթնի (որտեղ քարոզել էր) և Այրարատի (որտեղ ծառայել էր արքունիքում) բարբառներին: Հարց էր ծագում՝ այս բարբառներից ո՞րը ընտրել իբրև հիմնական և նրա համար ստեղծել գրեր: Պե՞տք էր արդյոք մյուս բարբառների հատուկ հնչյունների համար, որոնք հիմնականում բացակայում էին, ստեղծել հատուկ նշանագրեր:Պե՞տք էր արդյոք ձայնավորները արտահայտել հատուկ տառերով՝ հունարենի նման, թե՞ վերև դրված նշաններով՝ ինչպես ասորերենում: Պետք էր գրել աջից ձա՞խ ասորերենի նման, թե՞ ձախից աջ՝ ինչպես հունարենում: Տառերի ձևերն ու անունները վերցնել հունարենից, թե՞ ասորերենից: Թե՛ հունարենը, թե՛ ասորերենը ունեին երկայն և կարճ ձայնավորներ. արդյո՞ք հայերենն էլ ունի, և եթե այո, ի՞նչ կերպ պետք է արտահայտվեն դրանք: Եվ վերջապես ՝ ո՞ր լեզուն ընտրել որպես գաղափար ու պլատֆորմ՝ հունարենը, թե՞ ասորերենը: Ինչպե՞ս դասավորել այն հայերենի հնչյունները, որոնք չկան ո՛չ հունարենում, ո՛չ ասորերենում: Սրանք ընդհանուր բնույթի հարցեր էին: Գալիս էին ապա մի շարք մասնավոր և առավել դժվար բնույթի հարցեր: Հույները գրում էին ίαχωβ, αις (կարդացվում է՝ Իաքոբ, աիս):Պե՞տք էր արդյոք հայերեն ևս այդպես գրել (Իակովբ, աիս), թե՞ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գիր (Յակովբ, այս): Հունարենում «հ» հնչյունը արտահայտելու համար գիր չկար, իսկ նրա փոխարեն օգտագործվում էր « ՛ » նշանը, որը դրվում էր ձայնավորի վրա: Պե՞տք էր նրանց հետևել, թե՞ անհրաժեշտ էր այդ հնչյունի համար հատուկ գիր ստեղծել: Հույները չունեին « յու », « յա » հնչյունները, որոնք կային հայերենում: Պե՞տք էր արդյոք այդ հնչյունների համար հատուկ գրեր ստեղծել, թե անհրաժեշտ էր արտահայտել իբրև երկհնչյուններ, և եթե այո, ապա ինչպես՝ յու, յա (հյուր, կյանք), թե՞ իւ, եա (հիւր, կեանք): ւ գիրը, որը Մաշտոցը դրեց հունական y-ի դիմաց, բազում թյուրիմացություններ էր ծագեցնում՝ մե՛կ իբրև բաղաձայն հնչելով, մե՛կ իբրև ձայնավոր (թիւր (կարդացվում է՝ թյուր), թիւ (կարդացվում է՝ թիվ)): « Վ » հնչյունը նույնպես տագնապեցրել է Մեսրոպին՝ վազ և ավազ, վան և ավան. արդյո՞ք պետք է միակերպ գրել (վազ, բայց` աւազ. վան, բայց` աւան): Հույները մի « ռ » ունեին. արդյոք պե՞տք էր բավականանալ մեկով, թե՞ հայերենում առկա նուրբ « ռ »-ի համար նոր գիր ստեղծել («ր»), մանավանդ, որ անգամ նույն բառի մեջ բառակազմության ժամանակ այս հնչյունները փոխակերպվում են (դուռ + -ունք = դրունք): Հունարենի Λ-ի դիմաց դնելով «ղ» (այս տառը այն ժամանակ կարդացվում էր նուրբ « լ », բայց ոչ այժմվա պես «ղ»)`նա ստեղծեց նաև հատուկ գիր կոպիտ «լ »-ի համար (այժմյան լ-ն): Շրթնային, լեզվային և կոկորդային թավ հնչյունները պե՞տք էր արտահայտել տառակապակցություններով՝ ինչպես լատիներենում (ph, th, kh), թե՞ հունարենի պես մի տառով (այժմյան փ, թ, ք): Հունարենի χ-ի դիմաց դնելով «ք»՝ նա նպատակահարմար գտավ ստեղծել գիր նաև «խ» հնչյունի համար՝ այժմյան «խ» տառը: Անհրաժեշտ էր նաև գտնել սկզբնափակ լեզվաշրթնային հնչյունները, որոնք չկային հունարենում, և նրանց համար ևս գրեր ստեղծել (ծ, ձ, ց, ճ, ջ, չ հնչյունները): [2]
Գրերի տարածումը Հայաստանում [խմբագրել]
| Տառ | Տառի անվանումը | Արտասանությունը | Տրանս- լիտե- րացում |
Թվային արտա հայտու- թյունը |
||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Արևմ. ուղղա- գրու- թյուն |
Արևել. ուղղա- գրու- թյուն |
Արտասա- նություն |
Դասա- կան հայ. |
Արևել.- հայ. |
Արևմ.- հայ. |
Դասա- կան հայ. |
||||
| Դասա- կան հայ. |
Արևել.- հայ. |
Արևմ..- հայ. |
||||||||
| Ա ա | այբ | [aɪb] | [aɪpʰ] | [ɑ] | a | 1 | ||||
| Բբ | բեն | [bɛn] | [pʰɛn] | [b] | [pʰ] | b | 2 | |||
| Գգ | գիմ | [gim] | [kʰim] | [g] | [kʰ] | g | 3 | |||
| Դ դ | դա | [dɑ] | [tʰɑ] | [d] | [tʰ] | d | 4 | |||
| Եե | եչ | [jɛtʃʰ] | [ɛ], initially [jɛ]1 | e | 5 | |||||
| Զ զ | զա | [zɑ] | [z] | z | 6 | |||||
| Էէ | է | [ɛː] | [ɛ] | [ɛː] | [ɛ] | ē | 7 | |||
| Ըը | ըթ | [ətʰ] | [ə] | ë | 8 | |||||
| Թթ | թօ | թո | [tʰo] | [tʰ] | t‘ | 9 | ||||
| Ժ ժ | ժէ | ժե | [ʒɛː] | [ʒɛ] | [ʒ] | ž | 10 | |||
| Իի | ինի | [ini] | [i] | i | 20 | |||||
| Լլ | լիւն | լյուն | [lʏn]² | [l] | l | 30 | ||||
| Խ խ | խէ | խե | [χɛː] | [χɛ] | [χ] | x | 40 | |||
| Ծծ | ծա | [tsɑ] | [tsʼɑ] | [dzɑ] | [ts] | [tsʼ] | [dz] | ç | 50 | |
| Կկ | կեն | [kɛn] | [kʼɛn] | [gɛn] | [k] | [kʼ] | [g] | k | 60 | |
| Հհ | հօ | հո | [ho] | [h] | h | 70 | ||||
| Ձձ | ձա | [dzɑ] | [tsʰɑ] | [dz] | [tsʰ] | j | 80 | |||
| Ղ ղ | ղատ | [ɮɑt] | [ʁɑtʼ] | [ʁɑd] | [l], or [ɮ] | [ʁ] | ġ | 90 | ||
| Ճ ճ | ճէ | ճե | [tʃɛː] | [tʃʼɛ] | [ʤɛ] | [tʃ] | [tʃʼ] | [ʤ] | č̣ | 100 |
| Մմ | մեն | [mɛn] | [m] | m | 200 | |||||
| Յյ | յի | հի | [ji] | [hi] | [j] | [h]³, [j] | y | 300 | ||
| Նն | նու | [nu] | [n] | n | 400 | |||||
| Շշ | շա | [ʃɑ] | [ʃ] | š | 500 | |||||
| Ոո | ո | [o] | [vo] | [o], initially [vo]4 | o | 600 | ||||
| Չչ | չա | [tʃʰɑ] | [tʃʰ] | č | 700 | |||||
| Պպ | պէ | պե | [pɛː] | [pʼɛ] | [bɛ] | [p] | [pʼ] | [b] | p | 800 |
| Ջջ | ջէ | ջե | [ʤɛː] | [ʤɛ] | [tʃʰɛ] | [ʤ] | [tʃʰ] | ǰ | 900 | |
| Ռռ | ռա | [rɑ] | [ɾɑ] | [r] | [ɾ] | ṙ | 1000 | |||
| Սս | սէ | սե | [sɛː] | [sɛ] | [s] | s | 2000 | |||
| Վվ | վեւ | վեվ | [vɛv] | [v] | v | 3000 | ||||
| Տտ | տիւն | տյուն | [tʏn] | [tʼʏn]5 | [dʏn] | [t] | [tʼ] | [d] | t | 4000 |
| Րր | րէ | րե | [ɹɛː] | [ɹɛ]6 | [ɾɛ] | [ɹ]6 | [ɾ] | r | 5000 | |
| Ցց | ցօ | ցո | [tsʰo] | [tsʰ] | c‘ | 6000 | ||||
| Ււ | հիւն | - | [hʏn] | [w] | [v]8 | w | 7000 | |||
| Փփ | փիւր | փյուր | [pʰʏɹ]9 | [pʰʏɾ] | [pʰ] | p‘ | 8000 | |||
| Քք | քէ | քե | [kʰɛː] | [kʰɛ] | [kʰ] | k‘ | 9000 | |||
| Եվև | եվ | [ev] | [ev] | ev | չկա | |||||
| Օօ | օ | [o] | [o] | ò | չկա | |||||
| Ֆֆ | ֆէ | ֆե | [fɛː] | [fɛ] | [f] | f | չկա | |||
Հղումներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Հայկական Այբուբեն (ռուս.)
Ծանոթագրություններ [խմբագրել]
|
|
|
|---|---|
| Ա • Բ • Գ • Դ • Ե • Զ • Է • Ը • Թ • Ժ • Ի • Լ • Խ • Ծ • Կ • Հ • Ձ • Ղ • Ճ • Մ • Յ • Ն • Շ • Ո • Չ • Պ • Ջ • Ռ • Ս • Վ • Տ • Ր • Ց • Ւ • Փ • Ք • Օ • Ֆ |